Կազմակերպված բունտը քաղաքացիական ինքնակազմակերպման հետ մի շփոթեք
Քանի որ տոն է, շնորհավորեմ ու հիշեցնեմ։
Միջնադարում եվրոպական, հատկապես՝ գերմանական միջավայրում, գոյություն ունեին ինքնուրույն քաղաքներ։ Լրիվ ինքնուրույն՝ Burg: Ասենք՝ Համբուրգը, Բրեմենը, Վարբուրգը, Օստերբուրգը և այլն։
Էս քաղաքների բնակիչները՝ բյուրգերները, ժամանակի ընթացքում հասկացան, որ շատ խնդիրներ կան, որոնցով իրենք պետք է զբաղվեն ու չպետք է թույլ տան, որ առաջնորդը՝ բուրգոմիստերը, քիթը խոթի էդ հարցերի մեջ։
Էս բյուրգերները գնալով էնքան կազմակերպվեցին, որ դարձան բյուրգերշաֆթ, հայերեն՝ քաղաքացիական հասարակություն։
Ու ըտենց գերմաներենում մարդկանց հանրույթը բնութագրող տարբեր հասկացություններ առաջ եկան՝
Leute - մարդիկ Volk - բնակչություն Nation - ազգ Gemeinschaft - համայնք Gesellshaft - հասարակություն Buergerschaft - քաղաքացիների հասարակություն
Հետո գերմանացի մտածողները, հատկապես էն խոշորները, դրեցին էս հասկացությունները մանր-մանր նկարագրեցին, բնութագրեցին, սահմանեցին ու դրանց ծավալ հաղորդեցին։
Հիմա եկեք ֆիքսենք, որ Հայաստանում ոչ մի կոնդոմինիում (մեր մոտ՝ համատիրություն), ոչ մի համայնք (էն էլ՝ գյուղական) ի վիճակի չէ սեփական անդամների ուժերով ինքնակազմակերպվել նույնիսկ տարրական հարցերում (օրինակ՝ աղբահանությունը)։ Այսինքն՝ վերը թվարկված հասկացությունների հարցում մենք լուրջ մոլորության մեջ ենք։
Ասել կուզեմ՝ մենք դեռ քաղաքացի պատարստելու փուլում ենք։ Ընենց որ՝ եկեք իսկապես նշենք ու քաղաքացիականության օրինակներ գտնենք և փառաբանենք։ Դրանք կարևոր են։
Բայց խնդրանք ունեմ՝ կազմակերպված բունտը քաղաքացիական ինքնակազմակերպման հետ մի շփոթեք։ Ինչքան շփոթում եք, էնքան կրկնվելու մղումներն ուժեղանում են։
Կազմակերպված բունտը քաղաքացիական ինքնակազմակերպման հետ մի շփոթեք
Քանի որ տոն է, շնորհավորեմ ու հիշեցնեմ։
Միջնադարում եվրոպական, հատկապես՝ գերմանական միջավայրում, գոյություն ունեին ինքնուրույն քաղաքներ։ Լրիվ ինքնուրույն՝ Burg: Ասենք՝ Համբուրգը, Բրեմենը, Վարբուրգը, Օստերբուրգը և այլն։
Էս քաղաքների բնակիչները՝ բյուրգերները, ժամանակի ընթացքում հասկացան, որ շատ խնդիրներ կան, որոնցով իրենք պետք է զբաղվեն ու չպետք է թույլ տան, որ առաջնորդը՝ բուրգոմիստերը, քիթը խոթի էդ հարցերի մեջ։
Էս բյուրգերները գնալով էնքան կազմակերպվեցին, որ դարձան բյուրգերշաֆթ, հայերեն՝ քաղաքացիական հասարակություն։
Ու ըտենց գերմաներենում մարդկանց հանրույթը բնութագրող տարբեր հասկացություններ առաջ եկան՝
Leute - մարդիկ
Volk - բնակչություն
Nation - ազգ
Gemeinschaft - համայնք
Gesellshaft - հասարակություն
Buergerschaft - քաղաքացիների հասարակություն
Հետո գերմանացի մտածողները, հատկապես էն խոշորները, դրեցին էս հասկացությունները մանր-մանր նկարագրեցին, բնութագրեցին, սահմանեցին ու դրանց ծավալ հաղորդեցին։
Հիմա եկեք ֆիքսենք, որ Հայաստանում ոչ մի կոնդոմինիում (մեր մոտ՝ համատիրություն), ոչ մի համայնք (էն էլ՝ գյուղական) ի վիճակի չէ սեփական անդամների ուժերով ինքնակազմակերպվել նույնիսկ տարրական հարցերում (օրինակ՝ աղբահանությունը)։ Այսինքն՝ վերը թվարկված հասկացությունների հարցում մենք լուրջ մոլորության մեջ ենք։
Ասել կուզեմ՝ մենք դեռ քաղաքացի պատարստելու փուլում ենք։ Ընենց որ՝ եկեք իսկապես նշենք ու քաղաքացիականության օրինակներ գտնենք և փառաբանենք։ Դրանք կարևոր են։
Բայց խնդրանք ունեմ՝ կազմակերպված բունտը քաղաքացիական ինքնակազմակերպման հետ մի շփոթեք։ Ինչքան շփոթում եք, էնքան կրկնվելու մղումներն ուժեղանում են։
Արմեն Մինասյանի ֆեյսբուքյան էջից