Հայաստանի Հանրապետության Վիճակագրական կոմիտեն հրապարակեց 2019թ. առաջին եռամսյակի պաշտոնական թվերը: Վերջին մի քանի տարին մեր իշխանություններն առանձնահատուկ վերաբերմունք ունեն «տնտեսական ակտիվության ցուցանիշի» նկատմամբ: Իշխանափոխությունից հետո էլ վերաբերմունքը չի փոխվել: Այն, բնականաբար, առաջինն է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնորոշող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներից:
Համացանցի պարագայում հիմա շատ հեշտ է գտնել ու տեսնել, թե ինչ ոգևորությամբ էին մեր իշխանավորները խոսում փետրվար ամսի 7.6–տոկոսանոց տնտեսական ակտիվության մասին: Մարտի նույն ցուցանիշն ավելի համեստ է` 6.2 տոկոս: Արդյունքում՝ եռամսյակի համար միջին դարձավ 6.5 տոկոսը:
«Տնտեսության ո՞ր ոլորտներում կատարված առաջընթացի հաշվին է այն գրանցվել»,- հարցն ինքնին կարելի է չուզողություն որակել: Որովհետև նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը պաշտոնապես աճել է երկու տոկոսով: Սա այն դեպքում, երբ 2019թ. փետրվարը 2018թ. փետրվարի նկատմամբ պաշտոնապես 4.7 տոկոս աճ էր արձանագրել:
Տնտեսության մյուս ոլորտը՝ գյուղատնտեսությունը, չի աճել (կարողացել է արժանապատվորեն արձանագրել 0.2–տոկոսանոց անկում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ): Շինարարությունը համարյա կրկնակի զիջելով անցած ամսվա տվյալներին՝ ի վերջո, եռամսյակի համար 10․8–տոկոսանոց աճ է արձանագրել: Առևտրի շրջանառությունն էլ է երկնիշ աճել` 10.1 տոկոս: Ճիշտ է, ընդամենը մի քանի տող ներքև նշվում է, որ պետական հատվածում աշխատավարձերն աճել են 4.4 տոկոսով, իսկ մասնավորում` 3: Այսինքն, առևտրի աճը ուրիշ փաստերով է պետք բացատրել: Ասենք` այն աճել է նախկին խնայողությունների կամ նոր պարտքերի (վերցրած վարկերի) հաշվին: Վերցրած վարկ ասվածի ու բազում այլ պատճառներով է հնարավոր բացատրել ծառայությունների ծավալ կոչված ոլորտի աճը:
Բայց այս թվերից հետո ստիպված ենք նշել, որ իրեն արժանապատիվ չի պահել էներգետիկայի ոլորտը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 14 տոկոսով:
«Բա ինչի՞ հաշվին են տնտեսության որոշ ոլորտներ աճ արձանագրել», - հարցը բնույթով դառնում է կա՛մ հռետորական, կա՛մ փիլիսոփայական: Տնտեսության տխուր միտումներից ամենատխուրն արտաքին ապրանքաշրջանառության ոլորտին է վերաբերում: Նախորդ տարվա համեմատ՝ այն 5 տոկոսով կրճատվել է:
Վատն այն է, որ արտաքին ապրանքաշրջանառության ոլորտում բացասական սալդոն խորանում է: Այսինքն, չնայած որ արտահանումները կրճատվում են (այս եռամսյակում արձանագրվել է 8.6 տոկոս՝ նախորդ տարվա համեմատ) միևնույնն է, դրանց համադրումը ներմուծումների ծավալի հետ լավատեսություն չի ներշնչում: Ավելին՝ ոչնչացնում են լավատեսական ցանկացած տրամադրություն: Չնայած որ ներմուծումները նույնպես կրճատվում են (նախորդ տարվա առաջին եռամսյակի հետ համեմատ՝ 3.1 տոկոսով), բացասական սալդոն խորանում է:
Մեր արտահանումների ծավալը ներմուծումների 48.4 տոկոսն է կազմում: Այսինքն, մենք երկու անգամից ավելի շատ ապրանք ենք գնում տարադրամով, քան կարողանում ենք վաստակել մեր արտադրանքը տարադրամով իրացնելիս: Այս գործընթացի խորացման երկարաժամկետության դեպքում ոչ մի կերպ երկրի տնտեսությունը չի կարող համարվել զարգացող: Բայց այս հարցերի շտկման մասնագիտական քննարկումներ ո՛չ հասարակական մակարդակում են կազմակերպվում, ո՛չ պաշտոնական: Ավելի գերադասելի են չնկատելու տալն ու հուսալը, որ այն ինքնին կհաղթահարվի: Միշտ կարելի է խոսել մակրոտնտեսական ցուցանիշներից հիմնականը համարվող տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի մասին ու բավարարվել դրանով: Հատկապես որ տնտեսական այդ ցուցանիշի հաշվարկի միակ մոնոպոլիստը պետության տնտեսությանը հետևող կառույցներն են:
Ամփոփ, բայց նախնական եռամսյակ

Արա Գալոյան
Տնտեսական մեկնաբան
Աղբյուրը՝ politeconomy.org