Լրահոս

27.04.2019 19:07

Կացնով մարմնական վնասվածքներ է հասցրել բյուրեղավանցի երիտասարդին

Կացնով մարմնական վնասվածքներ է հասցրել բյուրեղավանցի երիտասարդին

Ապրիլի 26-ին՝ ժամը 19.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ «գոտկային շրջանի ծակած-կտրած չթափանցող վերք, ձախ թիակի շրջանի պեաձև քերծվածքներ, ձախ արմունկային հոդի շրջանի սալջարդ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Բյուրեղավան քաղաքի 22-ամյա մի բնակիչ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 18.30-ի սահմաններում, 1991 թ. ծնված Մհեր Թ.-ն Բյուրեղավան քաղաքի 4-րդ հանրակացարանի հետնամասում կացնով մարմնական վնասվածքներ է հասցրել երիտասարդին և վնասել վերջինիս վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան:
Մհեր Թ.-ն ժամը 20.00-ին բերման է ենթարկվել ոստիկանություն:
Նշանակվել է ԴԲՓ:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։