Կարծիք

27.04.2019 14:14


Քայլողները այս մեկ տարի է՝ մութ սենյակում կատու են փնտրում, բայց այդ կատուն Նիկոլի ուսերին է

Քայլողները այս մեկ տարի է՝ մութ սենյակում կատու են փնտրում, բայց այդ կատուն Նիկոլի ուսերին է

Փաշինյանի՝ շուրջ մեկ տարվա կառավարման ընթացքում.

• Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրվում են կոռուպցիայի մեջ. փաստորեն կոռուպցիա կա:

• Օրվա իշխանությունը ակնհայտորեն կիրառում է կրկնակի ստանդարտներ անմեղության կանխավարկածի հարցում:

• Անթույլատրելի է երկրի ներսում մի խմբի կողմից մյուս խմբի նկատմամբ հեղաշրջման միջոցով քաղաքական ժամանակավոր հաջողության արձանագրումը ներկայացնել որպես քաղաքացու տոն:

Կրկնակի դատապարտելի է այն հավասարեցնել Սարդարապատի ու Արցախյան շարժման հետ:

• Նիկոլի օրակարգում համազգային հարցերը երկրորդական տեղ են գրավում:
Նույնիսկ Ստրասբուրգում ԵԽԽՎ ամբիոնից որևէ բառ չի արտասանում ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ:

• Արցախյան հարցում իր սեփական հայեցակարգը ներկայացնելու փոխարեն ժողովրդին է ասում՝ տվեք լուծման տարբերակներ: Սա քաղաքական անմեղսունակություն է:

• 124 միլիոն քյաբաբ-խորոված ուտելու փոխարեն՝ էդ գումարը տրամադրեիք սոցիալապես անապահով խավերին:

• Քայլողները այս մեկ տարի է մութ սենյակում կատու են փնտրում, բայց այդ կատուն Նիկոլի ուսերին է:

***

Սեփական հայրենիքում սեփական քաղաքացիներին սև-սպիտակի բաժանողն ու յուրայինների նկատմամբ դուխով հաղթանակ տանողը ոչ միայն անելիք չպետք է ունենա պետության կառավարման ղեկին, այլ արդարացիորեն հայտնվելու է պատմության փոշեկուլում:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը