Կարծիք

27.04.2019 13:50


Ինչի Ռոբերտ Քոչարյանի «գործը» նոր պիտի փլվի՞

Ինչի Ռոբերտ Քոչարյանի «գործը» նոր պիտի փլվի՞

Հանրապետության երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասել է` Քոչարյանի գործը կփլվի, երբ Փաշինյանը չլինի իշխանության։

Կա՛մ պարոն Սողոմոնյանը մի բան գիտի, որ ասում է`հավաստի տվյալներ ունի, որ Փաշինյանն ավելի շուտ է հրաժարական տալու, քան Ռոբերտ Քոչարյանի գլխին սարքված փուչիկը դատարանում աղմուկով կպայթի, կա՛մ գերագնահատում է Փաշինյանի ջրի երեսին երկար մնալու` Նազարի բախտով ձեռքը գցած վարչապետական գերլիազորությունների փրփուրներից «բռնված» գասպարալող տալու հնարավորությունները։

Համ էլ` Քոչարյանի «գործը» նո՞ր է փլվելու։ «Գործը» կարողներն իրենք էլ լավ գիտեն, որ «իրավական սյուռեալիզմի» այդ գլուխգործոցն էն գլխից մեռելածին մի բան է` դատական հեռանկար չունի։

Ուղղակի ժամանակ են ձգում, մինչեւ տեսնեն` է՞շն է սատկում, թե՞ իշատերը...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը