Դեմագոգիան կարելի է համարել հռետորական արվեստի մի ուրույն դպրոց, որն ունի իր կանոնները կամ ավելի ճիշտ՝ կանոնները շրջանցելու հնարքները։ Դեմագոգների հիմնական խնդիրն է հանրությանն ապակողմնորոշելը, ուղիղ դրված հարցերը շրջանցելը, իրականությունը երեսնիվայր շրջելը, երկակի ստանդարտներ կիրառելը, ախոյանին կամ ընտրված թիրախին վարկաբեկելը, և այդ ամենը՝ օգտվելով հանրային կարծրատիպերից ու կաղապարներից։
Քաղաքական գիտությունների դոկտոր Ն․ Բարանովն այսպես է բնութագրում այդ երևույթը․ «Դեմագոգիայի հիմնական ու առավել ակնհայտ հնարքն իրերի իրական վիճակը թաքցնելն է, անավարտ ակնարկներ անելը և ռացիոնալ փաստարկներից հրաժարվելը։ Դեմագոգիան ճշմարտության աղավաղումն է։ Այդ իսկ պատճառով դա կարող է բացահայտել միմիայն ճշմարտությունը, որը կհասցվի ժողովրդին։ Դեմագոգիայի դեմ պայքարելու համար պետք է հնարավորինս բաց լինել։ Զանգվածը ճիշտ որոշում կայացնելու համար պետք է տիրապետի ճշմարիտ տեղեկատվությանը»։
Համարվում է, որ Հին Հունաստանում, սկսած մ․թ․ա․ V դարից, անցում կատարվեց դեպի օխլոկրատիա՝ դեմոկրատիայի այլասերված տարբերակ։ Այն ժամանակ, երբ դեմոկրատիան չի կայանում անհրաժեշտ ու կայացած ինստիտուտների շնորհիվ, դեմագոգներն առաջին պլան են գալիս և դառնում ժողովրդի սիրելիները։ Նման ժամանակներում իշխանության են գալիս արկածախնդիրները, որոնք, պատսպարվելով պետական շահի տակ, իրականում իրենց անձնական խնդիրներն են սպասարկում։
«Դեմագոգիայով զբաղվում են նրանք, ովքեր հարմար պահին, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով ու ամբոխին շողոքորթելով, նրա էմոցիաների, բնազդների ու նախապաշարումների վրա հրապարակայնորեն ներազդելով, ներկայանում են որպես ճշմարտության կրողներ և բորբոքում համատարած ատելություն, չափազանցեցնում կամ կոպտորեն պարզունակեցնում են իրականությունը և դա ներկայացնում են որպես միակ հնարավորություն»։
Մարտին Մերլոկ
Դեմագոգիայի արվեստի մասին բազմաթիվ գրականություն կա, և բոլորը նշում են մի շարք հնարքներ, որոնք օգտագործվում են հանրությանն ապակողմնորոշելու և սեփական նպատակներին հասնելու համար։
Դեմագոգները հաճախ են դրված հարցադրումներին պատասխանելու փոխարեն նսեմացնում մրցակցին ու դրա շնորհիվ նրա կողմից արված ցանկացած հարցադրում արժեզրկում։ Դա օբյեկտիվ հարցադրումներից խուսափելու ամենատարածված մեթոդներից է։
Նրանց սիրելի մյուս հնարքը սիլլոգիզմն է, այսինքն՝ միմյանցից բխող տրամաբանական կեղծ հետևությունների միջոցով սխալ, բայց հանրության համար «ակնհայտ» թվացող հետևություն անելը։
Դեմագոգները սիրում են կրկնությունները։ Որևէ կասկածելի փաստի կամ պնդման կրկնություններով այն դարձնում են «ակնհայտ» ճշմարտություն։ Երբ մարդիկ ամեն քայլափոխի այդ պնդման մասին են լսում, նրանց մոտ բթանում է քննադատական մտածողությունը։
Մյուս տարածված հնարքն այս կամ այն հեղինակությունից մեջբերումներ անելն է, և կարևոր չէ, թե այդ մեջբերումը որքանով է տեղին. կարևորն այն հարմարեցնելն է տվյալ իրավիճակին։
Կարևոր է նաև տարբեր, միմյանց հետ չփոխկապակցված իրադարձությունները դիտարկել որպես պատճառ-հետևանք և դրանք ներկայացնել որպես փոխկապակցված իրադարձություն։ Այս դեպքում հնարավոր է ուրիշի կողմից արված գործերը յուրացնել կամ սեփականաշնորհել օբյեկտիվորեն կատարված գործը։
Դեմագոգները խոսակցության թեման փոխելու համար ունեն բազմաթիվ հնարքներ։ Դրա համար պետք են ուժեղ արտահայտություններ կամ բոցաշունչ ելույթներ, որոնք մոռացության կմատնեն նախկին թեման։ Դրա համար օգտագործվում են կեղծ օրակարգերի՝ շրջանառության մեջ դնելը կամ անգամ կեղծ իրադարձությունների կազմակերպումը։
Դեմագոգները սիրում են ներկայանալ որպես ճշմարտության կրողներ կամ որպես ժողովրդի շահերի միակ պաշտպաններ։ Իրենցից բացի՝ բոլորը ժողովրդի թշնամիներն են։ Նրանք շատ զգայուն են, երբ փորձ է արվում բացահայտել ճշմարտությունը, որը կարող է սասանել իրենց կարգավիճակը։
Կարևոր են նաև ծիսակատարություններն ու թատերականացված միջոցառումները։ Դրանք կարող են լինել ինչ-որ վանկարկումներ, ծիսականացված բառապաշար, որոնք հանրության վրա էմոցիոնալ ներգործություն են ունենում։
«Ում անգիտակիցները ցանկանում են ոչնչացնել, նրան կուռքի են վերածում»
Բեռնարդ Լևին
Կարևոր է նաև ցուցադրել, որ ժողովուրդը չունի այլընտրանք․ «Եթե ոչ ես, ապա ո՞վ»։ Այլընտրանքի բացակայությունը չափազանց կարևոր նախապայման է հանրության վրա ազդեցություն պահելու համար։ Դրա համար կարևոր է ցույց տալ, որ չկա ոչ միայն այլընտրանք, այլ ցանկացած այլ տարբերակի դեպքում ծանր հետևանքներ է կարող լինել։
Դեմագոգները հայտնվում են հրապարակում միայն խառնակ ժամանակներում՝ անցումային ժամանակաշրջաններում, և լքում են հրապարակը, երբ քաղաքական կյանքը սկսում է կայանալ, ու հանրությանն իրական օրակարգ է առաջարկվում։
«Դեմագոգը»՝ ժողովրդին առաջնորդող. մաս II
Առաջին մասը՝ այստեղ
«Միայն այս տխրահռչակ արտահայտությունը՝
«ամեն ինչ կփոխվի»,
հանդիսանում է աշխարհի բոլոր դեմագոգների զենքը»։
Էրիխ Մարիա Ռեմարկ

Ստեփան Դանիելյան
Աղբյուրը՝ politeconomy.org