ՔՊ-ում ոմանք հավասար են, իսկ ոմանք՝ ավելի՛ հավասար
Առաջիկայում, իսկ ավելի կոնկրետ՝ հունիսի 15-ին, սպասվում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարը: Ընտրվելու է կուսակցության նոր վարչություն՝ վարչության նոր նախագահով:
Կասկած չկա, որ կուսակցության վարչության նախագահ կընտրվի Նիկոլ Փաշինյանը: Այս առումով ինտրիգ չկա: Ինտրիգն այլ հարցում է:
Մեր ունեցած տեղեկություններով՝ ներքին որոշում է կայացվել, ըստ որի՝ բոլոր նրանք, ովքեր կուզենան դառնալ ՔՊ վարչության անդամ պետք է, այսպես ասած, ընտրագրավ մուծեն: Ընտրագրավի չափ է սահմանվել 200.000 դրամը: Վարչության անդամի թեկնածուն սկզբում վճարում է 50.000 դրամ, որպեսզի գրանցվի ու նախընտրական ելույթ ունենա համագումարում, իսկ հետո արդեն որպես գրանցված թեկնածու ավելացնում է 150.000 դրամ:
ՔՊ-ում որոշել են, որ եթե թեկնածուն ընտրվում է վարչության անդամ, ապա նրան հետ են վերադարձնում 200.000 դրամը, իսկ եթե չի ընտրվում՝ գումարը գնում է կուսակցության բյուջե:
Եթե այս մոտեցումը վերջնականապես հաստատվի, ապա դա կլինի ՔՊ-ի կանոնադրական կետերի խախտում: Բայց դա խնդրի ֆորմալ կողմն է: Կա նաև բարոյաքաղաքական ու տնտեսական կողմ: Ժողովրդի կուսակցություն ներկայացող կառույցը կուսակցական օլիգարխիատ սարքելու ճանապարհով է գնում: Ըստ ամենայնի՝ այդպես են արել, որպեսզի «էն գլխից» մաքրեն փող չունեցողներին:
Ընտրագրավի միջոցով փորձ է արվում ունեցվածքային ցենզ սահմանել վարչության անդամի համար: Ֆինանսական արգելք է դրվում բոլոր այն մարդկանց համար, ովքեր անցանկալի են վարչության կազմում՝ «փող ունես, անդամ ես, փող չունես՝ հաջողություն» տարբերակով: Ասել է թե՝ ՔՊ-ում կան հավասարներ և ավելի՛ հավասարներ:ՀՀԿ-ում նման բան մտքներով չէր անցնի: Երկրում, իրոք, իրավիճակ է փոխվել:
ՔՊ-ում ոմանք հավասար են, իսկ ոմանք՝ ավելի՛ հավասար
Առաջիկայում, իսկ ավելի կոնկրետ՝ հունիսի 15-ին, սպասվում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարը: Ընտրվելու է կուսակցության նոր վարչություն՝ վարչության նոր նախագահով:
Կասկած չկա, որ կուսակցության վարչության նախագահ կընտրվի Նիկոլ Փաշինյանը: Այս առումով ինտրիգ չկա: Ինտրիգն այլ հարցում է:
Մեր ունեցած տեղեկություններով՝ ներքին որոշում է կայացվել, ըստ որի՝ բոլոր նրանք, ովքեր կուզենան դառնալ ՔՊ վարչության անդամ պետք է, այսպես ասած, ընտրագրավ մուծեն: Ընտրագրավի չափ է սահմանվել 200.000 դրամը: Վարչության անդամի թեկնածուն սկզբում վճարում է 50.000 դրամ, որպեսզի գրանցվի ու նախընտրական ելույթ ունենա համագումարում, իսկ հետո արդեն որպես գրանցված թեկնածու ավելացնում է 150.000 դրամ:
ՔՊ-ում որոշել են, որ եթե թեկնածուն ընտրվում է վարչության անդամ, ապա նրան հետ են վերադարձնում 200.000 դրամը, իսկ եթե չի ընտրվում՝ գումարը գնում է կուսակցության բյուջե:
Եթե այս մոտեցումը վերջնականապես հաստատվի, ապա դա կլինի ՔՊ-ի կանոնադրական կետերի խախտում: Բայց դա խնդրի ֆորմալ կողմն է: Կա նաև բարոյաքաղաքական ու տնտեսական կողմ: Ժողովրդի կուսակցություն ներկայացող կառույցը կուսակցական օլիգարխիատ սարքելու ճանապարհով է գնում: Ըստ ամենայնի՝ այդպես են արել, որպեսզի «էն գլխից» մաքրեն փող չունեցողներին:
Ընտրագրավի միջոցով փորձ է արվում ունեցվածքային ցենզ սահմանել վարչության անդամի համար: Ֆինանսական արգելք է դրվում բոլոր այն մարդկանց համար, ովքեր անցանկալի են վարչության կազմում՝ «փող ունես, անդամ ես, փող չունես՝ հաջողություն» տարբերակով: Ասել է թե՝ ՔՊ-ում կան հավասարներ և ավելի՛ հավասարներ: ՀՀԿ-ում նման բան մտքներով չէր անցնի: Երկրում, իրոք, իրավիճակ է փոխվել:
Հայկ Ուսունց