Կարծիք

26.04.2019 17:20


Բռնվե՛ք` չընկնեք...

Բռնվե՛ք` չընկնեք...

«Իմ քայլը» դաշինքի տարաշխարհիկ դեմքերից մեկը` կուսակցությունից կուսակցություն «թռնելու» հմուտ վարպետ Հովիկ Աղազարյանն այսօր ուրախացրել է սուր զգացողությունների սիրահարներին. ասել է` այժմ Հայաստանում առնվազն 200 մարդ կա, որ պետք է հայտնվի անազատության մեջ:

Եթե այս հայտարարությունը համադրենք նույն անձնավորության կողմից նախկինում արված ոչ պակաս ինտրիգային հայտարարության հետ` որ ունեւորների ունեցվածքի 70 տոկոսն անօրինական է եւ պետք է բռնագանձվի, ստացվում է հետեւյալ պատկերը՝ անազատության մեջ հայտնվելու ենթակա առնվազն 200 ունեւորներ պետք է շտապ ազատվեն իրենց ունեցվածքի 70 տոկոսից` նվիրաբերեն դա ժողովրդի կառավարությանը։ Հակառակ դեպքում` շատ արագ կհայտնվեն իրենց նմանների համար նախասահմանված վայրերում։ Այսինքն` անազատության մեջ։

Որպես սկիզբ (ինդուլգենցիա ստանալու կամ «առնվազն»`ժամանակ շահելու համար) կարող են մուծվել հայտնի հիմնադրամներին։ Հայրենիքը նրանց չի մոռանա...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը