Լրահոս

26.04.2019 16:00

ԱԱԾ-ն բողոքարկել է ՊՎԾ պաշտոնյա Սամվել Ադյանի կալանքի ժամկետը չերկարաձգելու վերաբերյալ որոշումը

ԱԱԾ-ն բողոքարկել է ՊՎԾ պաշտոնյա Սամվել Ադյանի կալանքի ժամկետը չերկարաձգելու վերաբերյալ որոշումը

Ազգային անվտանգության ծառայությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանի կալանքի ժամկետը չերկարաձգելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«ԱԱԾ Քննչական դեպարտամենտի քննիչը, ինչպես նաև գործը հսկող դատախազը բողոքարկել են որոշումը և դատարանը նպատակահարմար է գտել ազատ արձակել պարոն Ադյանին: Մենք ներկայումս բողոքարկել ենք վերաքննիչ դատարան ու կսպասենք դատարանի որոշմանը»,-ասաց Վանեցյանը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։