Մինչ Ղարաբաղյան բանակցային գործընթացում նկատվող վերջին զարգացումները մեզ վաղուց հայտնի՝ տունտունիկ մանկական խաղը հայ-ադրբեջանական դիմակայության ասպարեզ տեղափոխվելու տպավորություն են ստեղծում, ողջ աշխարհը հայտնվում է մի նոր ու անտեսանելի պատերազմի մեջ։
Սկսած Նոր Զելանդիայից, ուր «պատահաբար» մահմեդականներ են գնդակահարվում, կամ Շիրի-Լանկայից, ուր նույնպես պատահաբար քրիստոնյաններ են ահաբեկչության ենթարկվում մինչեւ Փարիզի Աստվածամոր տաճարն ու Երուսաղեմի Տաճարի լեռը, ողջ աշխարհում քաղաքակրթությունների պատերազմ հրահրող մի անտեսանելի ձեռք է գործում։ Հայաստանում առայժմ ոչ բոլորն են զգում նրա ապակայունացնող ազդեցությունը, քանզի միջնորդները մեզ շարունակում են ներքաշել շատ փոքր ու խիստ պրոզայիկ ներկայացման մեջ։ Մեր շուրջն այսօր Ղարաբաղյան հակամարտությունը ժողովուրդների Երկխոսության վերածելու սցենարն է բեմականացվում։
Միջնորդները, փոքրիկ երեխաների վիճակում հայտնված, հակամարտ կողմերին սովորեցնում են քաղաքակիրթ վարքի նորմերը, որպեսզի շարունակեն որոշակի դերակատարություն ստանձնել տարածաշրջանային ներկայացման մեջ։ Ով է դրան պատրաստ, իսկ ով՝ ոչ, առանձնապես չի հետաքրքրում նրա ռեժիսորներին։ Նրանք իրար մեջ այնքան լուրջ խնդիրներ ունեն այսօր, որ առայժմ մեր դիմակայության բորբոքման կարիքը չունեն։ Ուստի հակամարտ կողմերին ինչ-որ բանով զբաղեցնելու համար նրանք առաջարկում են կազմակերպել մարդասիրական բնույթ ունեցող միջոցառումներ, լիցքաթափել լարվածությունն ու ձերբազատվել փոխադարձ թշնամանքից, որպեսզի երկու ժողովուրդները կարողանան ընդունել հաշտության այն բանաձեւը, որը նրանց են մատուցելու իրենք՝ միջնորդները։ Եվ այս առումով թվում է, թե ամեն ինչ լավ է. մեր վարչապետն էլ նման առիթից օգտվելով՝ Եվրոպա է տեղափոխում հայկական հեղափոխության մասին ցուցահանդեսը, իսկ Բաքվի բռնապետը նրան ինչ-որ չափով նմանվելու համար ստիպված է բանտերից ազատել իր ընդդիմախոսներին։
Սակայն վտանգը, որը ստեղծվել է հայկական կողմի համար իշխանափոխության արդյունքում, դրանից ամենեւին էլ չի վերանում։ Որովհետեւ փոխվում է ոչ թե կողմերի շահերի ռեալ բովանդակությունը, այլ դրանց հետապնդման արտաքին խաղադաշտը։ Բայց այդ պայթյունավտանգ միջավայրի լիցքաթափումը նույնպես ժամանակավոր բնույթ ունի, քանի որ տարածաշրջանի աշխարհաքաղաքական դեմքի հստակեցումը նոր է միայն սկսվում։ Եվ սկսվում է այնտեղից, որտեղից նա աղճատվել էր անցած դարի 20-ական թվականներին։ Որովհետեւ եթե 1990-ական թվականներին մենք գործ ունեինք հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հետխորհրդային բնորդի հետ, ապա այսօր աստիճանաբար, բայց հետեւողական կերպով նրա մեջ է ներքաշվում ժամանակին իր զինվորների սվիններով Ադրբեջան պետությունը ստեղծած Թուրքիան։
Վերջին մեկ տարում մի քանի անգամ ավելացել են թուրքական պաշտոնյաների հայտարարություններն ու սպառնալիքները Հայաստանի հասցեին, որոնցում Ղարաբաղի հարցն օգտագործվում է սոսկ որպես հարմար պատրվակ։ Որովհետեւ եթե 1990-ական թվականներին Ղարաբաղյան հակամարտությունն անհրաժեշտ էր նորանկախ Ռուսաստանին՝ Թուրքիային տարածաշրջանից մեկուսացնելու համար, ապա այժմ դա անհրաժեշտ է Թուրքիային՝ տարածաշրջան վերադառնալու համար։ Ուստի նրանում Արեւմուտքի ակտիվացումը Թուրքիայում գնահատում են որպես լուրջ շանս, որտեղ իրական խնդիրը ուժերի ապագա հարաբերակցության ձեւավորումն է։ Իսկ այդ առումով այն, ինչ տեղի է ունենում այսօր Վրաստանում, Հյուսիսային Կովկասում ու Հյուսիսային Իրանում, այսինքն՝ Հայաստան-Ադրբեջան դիմակայության փաստորեն ողջ արտաքին շառավղի երկայնքով, առայժմ Թուրքիայի օգտին է։
Վրաստանում վրաց էթնոսի դանդաղ մահվան գործնթացը փոխակերպվել է այնպիսի ժողովրդագրական աղետի, երբ բնական աճի ներազգային ռեսուրսները լիովին սպառվել են, իսկ ներպետական ռեսուրսներից մնացել են միայն Ջավախքի հայերը, որոնց վրացերեն սովորեցնելու խնդիրը լուծվում է երկրի նախագահի մակարդակով։ Ուստի կես միլիոնի սահմանը վաղուց հատած Վրաստանի ադրբեջանական համայնքը բավարար է՝ ժամանակի միջին տեւողության ծիրում այդ երկիրը ներքնապես նվաճելու համար՝ չխոսելով արդեն մյուս իսլամական տարրերի ու բուն թուրքերի ներկայության ամրապնդման մասին։
Հյուսիսային Կովկասում ներկայումս համատարած իսլամացումը դուրս է եկել Չեչնիայի ու Դաղստանի սահմաններից ու տեղափոխվել Ստավրոպոլի երկրամաս, որում վերջին տասնամյակներում հաստատված հայերին կամ հույներին այժմ ոչ թե խեթ աչքով են նայում, այլ ուղղակի խնդրում են մնալ՝ իսլամացող զանգվածի հակակշիռը պահպանելու համար։
Հյուսիսային Իրանում պանթյուրքիստական շարժումներն ու հոսանքներն այնքան են ուժեղացել, որ արդեն համարձակություն են դրսեւորում հակադրվելու այդ երկրի համար սրբություն սրբոց հանդիսացող ընկեր Այաթոլլայի կողմից թելադրվող արտաքին քաղաքականության ուղեգծին՝ ինչպես դա տեղի ունեցավ Հայաստանի վարչապետի այցի օրերին։
Այդ ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում արդեն կոնկրետ քայլերի դիմող արեւմտյան քաղաքականության երկու վեկտորների օրեցօր ավելի ու ավելի հստակացող տարանջատման պայմաններում։ Դրանցից առաջինը՝ Եվրամիության միջոցով եւ ուղղակիորեն գործող գերմանաֆրանսիական ինտեգրացիոն վեկտորն է, իսկ երկրորդը՝ Մեծ Բրիտանիայի ու Իսրայելի միջոցով իրականացվող՝ տարածաշրջանի ապակայունացման միտումը։ Առաջինը ձգտում է տնտեսապես ու մշակութապես յուրացնել տարածաշրջանը, իսկ երկրորդը՝ ապակայունացնել այն՝ Ռուսաստանի, Իրանի դեմ խրամատավորվելու համար։ Ուստի Մերձավոր Արեւելքից սկիզբ է առել ահաբեկչական խմբավորումների գործուղումը դեպի մեր տարածաշրջան, որը ներկայումս իրականացվում է Թուրքիայի ու Ադրբեջանի քողարկված աջակցությամբ, ինչը ռազմավարական առումով չի հակասում երկրորդ վեկտորի հետապնդած նպատակներին։
Սա ցույց է տալիս, որ մինչ ղարաբաղյան հակամարտության կողմերին առաջարկվում է ժամանակավորապես կառուցողականություն խաղալ մեկը մյուսի հետ, նրանք աննկատ կերպով ներքաշվում են տարածաշրջանի շուրջը ծավալվող՝ քաղաքակրթությունների պատերազմի մեջ։ Արդեն Հայաստանում լուրեր են շրջում իսլամիստ ահաբեկիչների գաղտնի թափանցումների մասին։ Առայժմ այդ լուրերը պաշտոնական հաստատում չեն ստացել, բայց այն փաստը, որ Թուրքիայի հետ մեր սահմանին նորանոր կասկածելի հյուրեր են ձերբակալվում ռուս սահմանապահների կողմից, վկայում է այն մասին, որ ծուխն առանց կրակի չի լինում։
Ուստի ողջ խնդիրը նրանում է, թե որքան է տեւելու այս բանակցային տունտունիկը, կամ՝ անտեսանելի պատերազմի լյուստրացիայի ձգձգումը։ Դատելով ամենից՝ մենք պետք է կարողանանք առանց ուշացնելու անհրաժեշտ չափով նախապատրաստվել մեր շուրջն արդեն ընթացող քաղաքակրթությունների պատերազմին։ Դրա համար չի կարելի ժամանակից շուտ լարել մեր հասարակության ուշադրությունը, բայց չի կարելի նաեւ բթացնել այն։ Խաղաղության պայմաններում ծավալվող անտեսանելի պատերազմն առաջ է բերել լուրջ ու հիմնավոր նախապատրաստության սուր պահանջը։ Մինչդեռ անցած մեկ տարում երկիրը հայտնվել է լուրջ ու հիմնավոր ցնցումների մեջ, որոնք անընդհատ շեղում են նրա ուշադրությունը։
Նման պայմաններում, երբ այդ ցնցումները հրահրող հիմնական ուժը գործող իշխանությունն է, կայունացման ու համախմբման միտումների մասին խոսելն անգամ ավելորդ է։ Խնդիրը նրանից դուրս գտնվող համախմբման ու կայունացման առանցքի ձեւավորման մեջ է։ Մինչդեռ իշխանությունից նոր հեռացված ուժերը պատրաստ չեն դրան, քանի որ իրենց մտքով ու սպասումներով դեռ անցյալում են, իսկ նորերի ձեւավորման համար ժամանակ է պահանջվում։
Քաղաքակրթությունների պատերազմը մոտենում է

Սարգիս Սահակյան
Քաղաքական վերլուծությունների «ԱԿՈՒՆՔ» կենտրոն