Մարտի 1-ի գործը քաղաքակա՞ն, թե իրավական գործընթաց է: Այս հարցի վերաբերյալ տարբեր կողմեր ունեն տարբեր տեսակետներ։ Մի բան պարզ է՝ քննությունը և դատավարությունը պետք է հարցերի տեղիք չտան։
Այսօր, երբ գործը թևակոխում է դատական քննության փուլ, հասարակությունը հնարավորություն կունենա ստանալ այդ հարցի պատասխանը:
Օրեր առաջ՝ Նիկոլ Փաշինյանը, այն հարցին, թե երկրորդ նախագահի դեմ սկսածը իրավական գործընթաց է, պատասխանել էր. «Եթե այդպես չլինի, բոլոր այն մարդիկ, որոնք ոչ իրավական գործընթաց են նախաձեռնել, կպատժվեն»:
Նախ. նման պատասխանի համար ընտրված էր, թերևս ամենահարմար պահը։
Դատավարության ընթացքի վերաբերյալ որևէ երաշխիքներ չկան։ Չի բացառվում, որ հանրային լայն բացված աչքերի ներքո, դատարանը ՀՔԾ-ի և դատախազության «բացահայտոււմները» համարի անհամոզիչ։ Եվ Ն. Փաշինյանը սա հասկանալով ճիշտ պահին, ճիշտ ձևակերպումով տարանջատվեց քննիչներից ու դատախազներից։
Իրավապահ համակարգում կա տեսակետ, թե Փաշինյանը պահի տակ զգացմունքային բան է ասել։ Իմ կարծիքով լրիվ հակառակը. ասվել է սառը, գրագետ և առանց ավելորդ էմոցիաների, ի տարբերություն քննություն իրականացնող պաշտոնյաների տարբեր հարթակներից արված էժան-էմոցիոնալ, առանց համոզիչ իրավական հիմնավորումների հայտարարությունների:
Հայտարարությունների, որոնց լիարժեքության վերաբերյալ նախաքննության գաղտնիության պայմաններում եզրակացություններ անելը հասարակության համար բավականին բարդ էր: Եվ դա էր պատճառը նաև, որ գործը քննողները հալած յուղի պես էին ներկայացնում Սիլվա Համբարձումյանի կասկածելի, իրարամերժ հայտարարությունների, վիկիլիքսի տվյալների, ՍԴ դատավորի կողմից հերքված լուրերի, Սահմանադրական կարգի միֆական տապալման, ինչպես նաև զուտ ենթադրությունների վրա հիմնված քրեական գործերի հարուցումը:
Բայց գիտեք, արդեն նախաքննության փուլն ավարտված է, և եթե հասարակությունը հնարավորություն չուներ հետևություններ անելու այդ հայտարարությունների, ինչպես նաև կալանքի համար բերվող հիմնավորումների արժանահավատ լինելու վերաբերյալ, ապա դատական քննության հրապարակայնությունը հնարավորություն է տալու որոշել որտեղ է ավարտվում ճշմարտությունը, և որտեղ սկսվում սուտը: Հնչելու են բազմաթիվ հարցեր և դրանց պետք է տրվեն հիմնավոր պատասխաններ, և դա ամենևին տեսախցիկների առջև արված հայտարությունների նման չի լինելու: Դատաքննությունը ի տարբերություն նախաքննության մեկ դերասանի թատրոն չի լինելու:
Չափազանց կարևոր է, որ գործը քննող դատավորները ևս գիտակցեն, որ լուրջ պատասխանատվություն են ստանձնում, և որ տեմպի տակ ընկնելով որոշումներ կայացնելը կարող է շրջապտույտի նման շրջվել հենց իրենց դեմ:
Վերցրեք Ուկրաինայի ամենաթարմ օրինակը. Զելինսկու հաղթանակից ժամեր անց դատավորները սկսեցին հանդես գալ հայտարարություններով այն մասին, որ որոշ հանրային հնչեղության գործերի քննության ընթացքում նրանց վրա եղել է ճնշում պետական պաշտոնյաների կողմից:
Այս հեռանկարը միշտ պետք է աչքի տակ ունենալ։ Չես կարող անհիմն մեղադրանքներ ներկայացնել, ուղղորդել քննությունը, ազդեցության տակ դատավճիռներ կայացնել, և դա մի օր բոլորին հայտնի չդառնա ու մնա անպատիժ։ Որոշ ժամանակ հետո ծագելու են հարցեր և բացվելու է ողջ շղթան:
Ի վերջո այս գործերն իրենց իրավական գնահատականը ստանալու են: Եվ եթե մեր դատական համակարգը չգտնի համարձակություն իրականացնել դատաքննություն առանց ուղղորդման, ապա վստահաբար ՄԻԵԴ-ի կողմից տրվելու են անկողմնակալ գնահատականներ:
Նիկոլ Փաշինյանի ձևակերպումը ամենևին հարցազրույցի ընթացքում պահի տակ արված հայտարարություն չէր, այլ այն հստակ ուղերձ էր, որի պայմաններում ՀՔԾ-ն, դատախազները և դատավորները պետք է գիտակցեն, որ գործընթացի ողջ պատասխանատվությունն իրենց վրա է:
Ուզում եմ հավատալ, որ հայտարարության համար հիմք է հանդիսացել բազմաթիվ գործիչների, այդ թվում նաև իմ կողմից բազմիցս մատնացույց արված իրավական գործընթացների խնդրահարույց լինելու վերաբերյալ հարցերը: Հարցեր, որոնք հուշում են, որ բազմաթիվ որոշումներ իրավական պրոցեսից դուրս են, և որ ուղղորդվող զգացմունքայնությունը հաղթում է իրավական գործընթացներին:
Շղթան մի օր բացվում է

Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Աղբյուրը՝ altprojects.am