Այս վարչակազմի պաշտոնյաները ճանապարհ փակելու մոլագարություն ունեն
Ես չեմ հիշում, որ երբևիցե 24 ժամ փակվեր մայրաքաղաքի փոքր կենտրոնը, և նման անհարմարություններ ստեղծվեին քաղաքացիների համար: Թերևս միայն խորհրդային տարիների տոնակատարությունների զորահանդեսների և շքերթների ժամանակ: Ես չգիտեմ՝ ոստիկանության որոշումն է, թե նրանց ըստ սովորության հրահանգել են լայվով կամ զանգով… Ինչևէ, սխալ որոշում է, և չեմ պատկերացնում, որ նման միջոցառման անցկացման համար այդքան երկար ժամանակով պետք էր փակել գրեթե ողջ կենտրոնը…
Այս վարչակազմի պաշտոնյաները ճանապարհ փակելու մոլագարություն ունեն, և կարծես այն դառնում է վարակիչ… Փակելը դարձել է սովորություն, և փակում են ամեն ինչ՝ գործարաններ, հանքավայրեր, ձեռնարկություններ, ընկերություններ, կազմակերպություններ… Հասկանում եմ՝ քանդելը, փակելը հեշտ են, իսկ ստեղծելը, արարելը՝ դժվար…Շատ դժվար…
Այս վարչակազմի պաշտոնյաները ճանապարհ փակելու մոլագարություն ունեն
Ես չեմ հիշում, որ երբևիցե 24 ժամ փակվեր մայրաքաղաքի փոքր կենտրոնը, և նման անհարմարություններ ստեղծվեին քաղաքացիների համար:
Թերևս միայն խորհրդային տարիների տոնակատարությունների զորահանդեսների և շքերթների ժամանակ: Ես չգիտեմ՝ ոստիկանության որոշումն է, թե նրանց ըստ սովորության հրահանգել են լայվով կամ զանգով… Ինչևէ, սխալ որոշում է, և չեմ պատկերացնում, որ նման միջոցառման անցկացման համար այդքան երկար ժամանակով պետք էր փակել գրեթե ողջ կենտրոնը…
Այս վարչակազմի պաշտոնյաները ճանապարհ փակելու մոլագարություն ունեն, և կարծես այն դառնում է վարակիչ… Փակելը դարձել է սովորություն, և փակում են ամեն ինչ՝ գործարաններ, հանքավայրեր, ձեռնարկություններ, ընկերություններ, կազմակերպություններ…
Հասկանում եմ՝ քանդելը, փակելը հեշտ են, իսկ ստեղծելը, արարելը՝ դժվար…Շատ դժվար…
Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից