Քաղաքական

25.04.2019 21:02

Կփորձենք արդարացնել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հույսերը. Մարիա Զախարովա

Կփորձենք արդարացնել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հույսերը. Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի միջև նախօրեին կայացած բանակցություններին, որոնց ընթացքում քննարկվել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցը:

«Մենք կփորձենք արդարացնել պարոն Գրեմինգերի հույսերն այդ հարցում»,-լրագրողի հարցին պատասխանել է Զախարովան՝ նկատի ունենալով Գրեմինգերի այն արտահայտությունը, որ Ռուսաստանը կօգտագործի իր ազդեցությունը ԼՂ հակամարտության կարգավորման համար, որպեսզի մոտեցնի խաղաղության հաստատման օրը:

Մարիա Զախարովան նշել է նաև, որ մանրամասն տեղեկություններ չունի, թե արդյոք Լավրովն ու Գրեմինգերը պայմանավորվել են աջակցել մարդասիրական միջոցառումներին, որոնց իրականացման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել հակամարտության կողմերը Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ նախօրեին Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ դերակատարության մասին:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։