Կարծիք

25.04.2019 19:50


Քոչարյանի գործով պատասխան են տալու բոլորը՝ հատ-հատ և մեկ առ մեկ

Քոչարյանի գործով պատասխան են տալու բոլորը՝ հատ-հատ և մեկ առ մեկ

Այն հանգամանքը, որ Սիվիլնեթ-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը խոսեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված գործի ոչ իրավական լինելու դեպքում պատժել մեղավորներին, նշանակում է երեք բան:

Առաջին` որ նա փորձում է շանտաժ անել Քոչարյանի գործով զբաղվող քննիչներին, դատախազներին և դատավորներին: Այսինքն, նա հասկացնում է` կա՛մ դուք նորմալ քրեական գործ եք կարում, կա՛մ վաղը չէ մյուս օրը ինքներդ եք դատվելու: Սա առաջին:

Երկրորդ` նա իր սովորության համաձայն ամենաբարդ հարցում պատասխանատվությունը գցում է ուրիշների վրա` փորձելով խուսափել հետագայում կրելիք իր սեփական պատասխանատվությունից: Բայց եթե դրա վրա է արել Նիկոլը իր խաղադրույքը, հավաստիացնեմ, որ բոլորը` վարչապետից մինչև քննիչ, դատախազից մինչև դատավոր, ովքեր քաղաքական հետապնդման են ենթարկել և ենթարկում երկրորդ նախագահին, հատ-հատ, մեկ առ մեկ ստանալու են իրենց` օրենքով նախատեսված պատիժը:

Երրորդ կարևոր հանգամանքը, որի վրա ուզում եմ հրավիրել բոլորի ուշադրությունը, այն է, որ Հայաստանում արդեն հանրային կարծիք է փոխվել: Իմ ստացած բազմաթիվ զանգերն ու նամակները վկայում են, որ մարդիկ արթնացել են և հասկացել ողջ ճշմարտությունը: Կշեռքի նժարը փոխվել հօգուտ Ռոբերտ Քոչարյանի, ով ոչ թե չի տապալել սահմանադրական կարգը, այլ պահպանել է այն, չի թողել, որ փողոցային բախումները վերաճեն քաղաքացիական պատերազմի:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը