Կարծիք

25.04.2019 19:30


Ամուր ու անբիծ քննությունը թթու թան չէ, ամեն մարդու բան չէ

Ամուր ու անբիծ քննությունը թթու թան չէ, ամեն մարդու բան չէ

Ֆեյսբուքյան վերջին ասուլիսում, անդրադառնալով նախկին բարձրաստիճանների վրա կարված գործերին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը խելքից դուրս իմաստուն մի բան ասաց. «Բարձրաստիճան պետական պաշտոնյաների դեպքում քննությունը պետք է շատ ամուր ու անբիծ լինի»։

Հետաքրքիր է, Արցախի առաջին նախագահը` Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղավորվո՞ւմ է հանճարեղ այդ ձեւակերպման մեջ, թե՞ նրա վրա դա չի տարածվում։

Եթե այո` Քոչարյանին կցված մատից ծծած մեղադրանքն ինչքանո՞վ է «ամուր ու անբիծ». այնքանով, որքանով նախագահն անձեռնմխելի է եւ չի՞ կարող հետապնդվել իր սահմանադրական լիազորություններից բխող գործողությունների համար։

Եվ այն էլ` մի հոդվածով, որ «ենթադրյալ հանցագործության» պահին քրեական օրենսգրքում չի եղել եւ, ուրեմն` չէր կարող դրվել մեղադրանքի հիմքում։

Փաշինյանը ո՞նց է դուրս գալու սրա տակից` ի՞նչ է ասելու, ի՞նչ նոր բան է մոգոնելու, երբ «ամուր ու անբիծ» այդ մեղադրանքը եվրոպական դատարանում աղմուկով պայթի ու փուլ գա իր, իր կրնկի տակ գտնվող խեղճ եւ անկարող դատաիրավական համակարգի գլխին...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը