Լրահոս

25.04.2019 17:35

ՊՎԾ գնումների վերահսկողության վարչության պետն ազատ է արձակվել «Երևան- Կենտրոն» ՔԿՀ-ից

ՊՎԾ գնումների վերահսկողության վարչության պետն ազատ է արձակվել «Երևան- Կենտրոն» ՔԿՀ-ից

Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանն ազատ է արձակվել «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

«Սամվել Ադյանն այսօր առավոտյան ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկից»,- ասաց Նավիկյանը:

Ապրիլի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր ԱԱԾ-ի միջնորդությունը՝ Ադյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ: Ադյանիկալանքի ժամկետը լրանում էր այսօր: Դատարանի այս որոշման դեմ դատախազությունն այսօրբողոք է ներկայացրել:

Սամվել Ադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդմասով, այն է՝ պաշտոնական լիազորությունների չարաշահումը, որն անզգուշությամբառաջադրել է ծանր հետեւանքներ, եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ մի խումբ անձանցհետ նախնական համաձայնությամբ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը։

Ավելի վաղ ազատ են արձակվել սույն քրեական գործի շրջանակում կալանավորված ՊՎԾաշխատակից Գևորգ Խաչատրյանը եւ նրանց օժանդակող «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահՏարոն Ավետիսյանը:

Ապրիլի 18-ին այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին: Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։