Կարծիք

25.04.2019 16:15


Լևոնի սուտը

Լևոնի սուտը

Այսօր հրապարակվեց ՄԻԵԴ վճիռը՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

Արդեն 11 տարի է՝ ՀՀ բազում քաղաքացիներ պնդում են, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Մարտի մեկի դեպքերի թիվ մեկ մեղավորն է և որպես փաստարկ բերում են այն հանգամանքը, որ եթե Լևոնը չգնար տուն և տանից հանգիստ հետևեր բախումներին, այլ մնար և հանգստության կոչեր աներ, ապա հնարավոր կլիներ խուսափել և՛ բախումներից, և՛ արյունահեղությունից:

Սրան, որպես հակափաստարկ՝ Լևոնը և իր թիմակիցները պնդում էին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը եղել է տնային կալանքի տակ և հնարավորություն չի ունեցել տանից դուրս գալու:

Ինչպես ժողովուրդն է ասում՝ ստի ոտը կարճ է, այս դեպքում սուտը լիարժեք բացահայտելու համար պահանջվեց 11 տարի և ՄԻԵԴ-ի կողմից վերջնական վճիռ, որն ապացուցում է այն հանգամանքը, որ ԼՏՊ-ն չի եղել տնային կալանքի, նա ազատ տեղաշարժվելու իրավունք և հնարավորություն է ունեցել:

Եվ այսօր ես և շատ այլ քաղաքացիներ, արդեն դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռին հղում անելով, հիմնավոր պնդում ենք, որ Մարտի մեկի պատասխանատուն ԼՏՊ-ն է և փախնելն ու տանից զոհերի և բախումների տեսարանները դիտելը իր մարտավարության մասն էին:

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը