Լրահոս

25.04.2019 16:33

«Արմավիր» ՔԿՀ պետը հրաժարական է ներկայացրել

«Արմավիր» ՔԿՀ պետը հրաժարական է ներկայացրել

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերված կանոնների խախտման դեպքերից հետո հրաժարական է ներկայացրել հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Խաչիկ Հարությունյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 25-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Մենք քննարկում ենք անցկացրել, դեպքի վերաբերյալ խորհրդակցություններ ենք անցկացրել, և քրեակատարողական հիմնարկի պետն իր պաշտոնից ազատվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել: Այն այսօր պետք է մուտքագրվի արդարադատության նախարարություն»,-ասաց Զեյնալյանը:

Նախարարը նշեց, որ բավարարելու է այդ դիմումը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։