Կարծիք

25.04.2019 14:20


Հանրահավաք ռուսական մամուլում

Հանրահավաք ռուսական մամուլում

Նախորդ տարվա ապրիլի 23-ին քաղաքական սյուժեն ավարտվեց, բայց սերիալը շարունակվում է: Շարունակվում են նաև հանրահավաքները:

Հանրահավաքի հարթակը Հանրապետության հրապարակից տեղափոխվել է կառավարության նիստերի դահլիճ, խորհրդարան, ԵԽԽՎ, ՀԱՊԿ, մաքսատուն, Ռանչպար, Զարթոնքի գյուղապետարան...

Երեկ հանրահավաք էր «Независимая газета»-ում: Հանրահավաքն այդ «դուխով» չէր: Քծնանքային էր: Նաև՝ «ո՛չ, ո՛չ»-ային: Կրկին խախտվեց անմեղության կանխավարկածի սկզբունքը, կրկին փորձ արվեց աշխարհաքաղաքական մի կենտրոնին դուր գալու համար քննադատել մյուս կենտրոնին, ինչը հուշում է, որ շուտով ականատեսն ենք դառնալու հակառակ ուղղությամբ քծնանքին ու քննադատությանը:

Այս ամենը գին է ունենալու: Հանրահավաքային կառավարումը շատ թանկ է նստելու:

Հպարտ քաղաքացիները գիտե՞ն, որ այդ գինն իրենք են վճարելու: Խոսքս «քաղաքացու օրվա» համար պետբյուջեից հատկացված գումարի մասին չէ:

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը