Կարծիք

25.04.2019 12:58


Շրջադարձ մարտի 1-ի գործում

Շրջադարձ մարտի 1-ի գործում

Օրերս Նիկոլ Փաշինյանը պատասխանելով «Սիվիլնեթի» լրագրողի հարցին, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ սկսածը համարո՞ւմ է իրավական գործընթաց՝ ասել է․ «Եթե այդպես չլինի, բոլոր այն մարդիկ, որոնք ոչ իրավական գործընթաց են նախաձեռնել, կպատժվեն»։

Սկսվող դատավարությունից առաջ նման հայտարարությունը ուղիղ մեսիջ է ՀՔԾ-ին, դատախազությանը եւ դատավորին՝ ինձ վրա հույս չդնեք, ես ձեզ քաղաքական տանիք չեմ լինելու։

Շատ մեծ է հավանականությունը, որ բաց դատավարության ընթացքում առաջանալու են այնպիսի ծավալի հարցեր, որ իրավապահները հին ավանդույթի համաձայն փորձեն ապավինել երկրի քաղաքական ղեկավարությանը։ Խոսքն այն որակի հարցերի մասին է, որտեղ երեւալու են նրանց տապալումները, միակողմանիությունը, գործի շատ դրվագների արհեստականությունը։

Հասկանալի է, որ Փաշինյանը որեւէ պարագայում չի վերցնի իր վրա այլոց պատասխանատվությունը, եւ հենց դրա մասին էլ հրապարակային նշեց։ Արդյոք սա հասկացա՞ն ՀՔԾ-ն, դատախազությունը եւ դատարանը։

Այլ բան է, հետհեղափոխական ֆոնին «սենսացիոն բացահատումների» մասին հայտարարություններ անելը, եւ լրիվ այլ բան՝ հանդարտ պայմաններում բաց դատավարությունը։

Ակնհայտ է, որ Փաշինյանի հայտարարությունը սառը ցնցուղի նման էր իրավապահների համար եւ պետք է, որ զսպի նրանց այլեւս անհիմն էնտուզիազմը։ Ըստ էության, գործի տապալման դեպքում արդեն մեղավորներների շրջանակը նշվել է։

Գեղամ Նազարյան

Top-News.am

Այս խորագրի վերջին նյութերը