Լրահոս

25.04.2019 13:02

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով

Հանրապետության տարածքում

Ապրիլի 25-ի ցերեկը, 28-ի ցերեկն առանձին շրջաններում, 29-30-ը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ապրիլի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան՝ 4-6 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-28-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում

Ապրիլի 25-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 29-30-ը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։

Երևան քաղաքի ապրիլի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 32.00C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 3.30C (1996 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 14.20C

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։