Լրահոս

25.04.2019 12:39

Գործադիրը հաստատեց բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի համար նախատեսված անվճար տեղերի թիվը

Գործադիրը հաստատեց բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի համար նախատեսված անվճար տեղերի թիվը

ՀՀ կառավարությունը հաստատեց բարձրագույն ուսումնական հաստատությունների 2019/2020 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների, պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերի թիվը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախագիծը ՀՀ կառավարության ապրիլի 25-ի նիստում ներկայացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Նախագծերի նպատակն է աջակցել Հանրապետության տնտեսության զարգացման կարիքների համապատասխան բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստման գործընթացին` բակալավրի առումով, որտեղ նախատեսել ենք 2600 տեղ, 1300 տեղ մագիստրոսական տեղերի համար և 140` ասպիրանտական: Ըստ մասնագիտությունների` անվճար ուսուցման տեղերի ձևավորման սկզբունքներն են եղել` պետության տնտեսության զարգացման համար առաջնային և կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների պահանջարկը, ռազմական, տեխնոլոգիական, մշակութային, ագրոնոմիական, գյուղատնտեսական և այլ ոլորտները բարձրագույն կրթության կադրերով համալրելը, կադրային կազմի վերարտադրության ապահովումը, պետության կողմից կրթության ոլորտի զարգացման խրախուսումը»,- ասաց Հարությունյանը:

Անվճար ուսուցման տեղերը ձևավորելիս հաշվի են առնվել նաև ՀՀ կառավարության 2019թ. ծրագիրը, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի, մագիստրոսի և ասպիրանտի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով մասնագիտությունների գերակայությունների վերաբերյալ գերատեսչությունների կողմից ներկայացված առաջարկները, նախորդ տարիների ընդունելության արդյունքները, դիմելիությունը ըստ բուհերի, տվյալ մասնագիտության համար լիցենզիայով սահմանված տեղերը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։