Պետք չէ մանիպուլյացիաներ անել ու նորից տողատակերով առաջ քաշել ԼՏՊ-ի անհեթեթ թեզը
Պարզվում է, ըստ Նիկոլ Փաշինյանի, Ղարաբաղի հարցի լուծման հետ կապված հայ ժողովուրդը տեսլական չունի ու դեռ չգիտի, թե ինչպիսի լուծում է ուզում տեսնել:
-Ղարաբաղը հայոց հող է, մեր հայրենիքի մի մասն է, այն երբեք և ոչ մի կարգավիճակով չպիտի լինի Ադրբեջանի կազմում, և վերջ:
Ահա սա է ցանկացած հայի տեսլականը, պրն․ Փաշինյա՛ն, ու ելնելով հանգամանքներից մի ինչ-որ ժամանակահատված Ղարաբաղը կարող է համարվել անկախ պետություն (լինում են դեպքեր, երբ մի երկրում նույն ժողովուրդը երկու կամ ավելի պետություններ է ստեղծում), բայց պարտադիր պայմանով, որ առաջին իսկ բարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակի դեպքում այն միավորվելու է ՀՀ-ի հետ:
Ընդամենը այսքանը, ու պետք չէ ինչ-որ մանիպուլյացիաներ անել ու նորից տողատակերով առաջ քաշել ԼՏՊ-ի այն անհեթեթ թեզը, համաձայն որի՝ քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել Հայաստանը չի զարգանա ու նմանատիպ այլ բաներ: Ղարաբաղի հարցը չի լուծվելու (գոնե մոտակա 50 տարիների ընթացքում), քանի որ Ադրբեջանը այնպիսի պայմաններ է առաջ քաշում, որոնք մեր ժողովրդի համար երբեք ընդունելի չեն կարող լինել, հետևաբար պիտի սովորենք ապրել ադրբեջանցիների պերմանենտ թշնամանքի պայմաններում, մինչև մի 2 կամ 3 սերունդ հետո իրենք հասկանան վերջապես, որ անիմաստ է մեզ հետ թշնամանքը շարունակելը ու սկսեն կառուցողական մոտեցում դրսևորել: Ով որ այս ամենը չի հասկանում կամ իբր թե չի հասկանում, ուրեմն կամ օտարի լրտես է, կամ էլ անուղեղ է:

Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից