Կարծիք

25.04.2019 10:06


Օրենքը, որն ընդունող ուժերին քարկոծում էին հեղափոխականները, կդառնա իրենց պաշպանիչ վահանը

Օրենքը, որն ընդունող ուժերին քարկոծում էին հեղափոխականները, կդառնա իրենց պաշպանիչ վահանը

Սահմանադրական դատարանը օրերս որոշում ընդունեց, համաձայն որի` 2018 թվականի հոկտեմբերի 2-ին ԱԺ արտահերթ նիստում ընդունված «ԱԺ կանոնակարգ» օրենքի վիճարկվող դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

Իրականում դեռևս անցած տարվա հոկտեմբերի 2-ին էլ պարզ էր, որ խորհրդարանական երեք կուսակցությունների՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի համատեղ հեղինակած օրենքի նախագիծը ոչ միայն հակասահամանադրական չէ, այլև պատգամավորի իմպերատիվ մանդատի սահմանադրական ինստիտուտը իրավական առումով ավելի լիարժեք դարձնող ակտ էր:

Ցավոք, այդ իրավական ակտը դարձավ հեղափոխական հերթական էմոցիոնալ դեստրուկտիվ պոռթկման զոհը:

ՍԴ նշված որոշումամբ այսօր քաղաքական մեծամասնությունը ստանում է պատգամավորներին արտախորհրդարանական ճշումներից օրենսդրորեն զերծ պահելու և նման ճնշումները իմաստազուրկ անելու լավագույն իրավական գործիքը:

Ժամանակը ցույց կտա, որ այդ օրենքը այսուհետ կդառնա ամբոխային ինքնիրավչության դեմ բոլոր ժամանակների խորհրդարանական մեծամասնությունների «պաշտպանական վահանը» և, համոզված եմ, նրանք շնորհակալ կլինեն այն ուժերին, որոնց այդպես մոլեռանդ քարկոծում էին հավատացյալ հեղափոխականները 2018թ հոկտեմբերի 2-ին:

Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը