Քաղաքական

25.04.2019 09:46

Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Ուլիխանյանին մեղադրանք է առաջադրվել: Տեղեկությունը «Փաստիինֆո»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը:

Նրա փոխանցմամբ` մեղադրանքն առաջադրվել է ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, այն է` պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը, ինչպես նաև` 314-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը:

Նշենք, որ Ուլիխանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` չհեռանալու մասին:

Ուլիխանյանը վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2012-2018 թթ-ին։ 2018 թվականի սեպտեմբերի 4-ին նա հայտարարել է իր լիազորությունները դադարեցնելու մասին։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։