Քաղաքական

24.04.2019 20:45

Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանում չի սահմանափակվելու ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը. РБК

Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանում չի սահմանափակվելու ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը. РБК

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ մեր երկրում այլևս գրաքննություն չկա:

Նրա խոսքով՝ ներկայում մամուլը երկրում ազատ է, «քան երբևէ»:

«Մեզ մոտ հեռուստատեսությամբ միշտ հստակ գրաքննություն է եղել: Եթե դա գրաքննություն չանվանենք, ապա այնուամենայնիվ բոլոր հեռուստաալիքները եղել են կառավարության վերահսկողության տակ: Այժմ մեզ մոտ ընդհանրապես գրաքննություն չկա»,-մեկնաբանել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանում չի սահմանափակվելու ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը:

«Երբեմն նկատում եմ, որ նման քննարկումներ կան սոցցանցերում, ասում են, որ ռուսական հեռուստատեսությունը հակահայկական քաղաքականություն է վարում: Եվ եթե նրանք հակահայկական քաղաքականություն են վարում, պետք է ինչ-որ բան անել այդ իրավիճակի հետ»,-ռուսական հեռուստաալիքին հայտնել է վարչապետը՝ շեշտելով, որ սահմանափակումներ ռուսական հեռուստատեսության նկատմամբ, այնուամենայնիվ, չեն լինելու:

Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին գիտության, կրթության և մշակույթի հարցերով խորհրդարանական հանձնաժողովում պատգամավոր Նարինե Թուխիկյանը բարձրացրել է ռուսական հեռուստաալիքներով հակահայկական թեմաների արծարծման հարցը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։