Ամիսներ շարունակ հեղափոխական կառավարությունը փորձում է հասարակությանը կերակրել ստով, թե իբր շուտով տեղի է ունենալու տնտեսական հեղափոխություն։ Նույնիսկ չեմ անդրադառնա «տնտեսական հեղափոխություն» անգրագետ ձևակերպմանը, այլ փաստերով կապացուցեմ, որ այս ձևակերպումը առանց հիմքերի և սին խոստում է։
Այսպես, տնտեսությունը զարգանում և աշխուժանում է միայն ներդրումների հաշվին։ Ներդրումները այս դեպքում միայն արտասահմանյան ներդրումները չեն և պետության բիզնես գրավչությունը ուղիղ համեմատական է ներքին ներդրողների կատարած ներդրումների հետ, այսինքն՝ եթե ներքին գործարարը գումար չի դնում տնտեսությունում, ապա նրա արտաքին պարտնյորները, բնականաբար, իրենց գումարները չեն բերի Հայաստան։
Փաշինյանը՝ ով հայտնի է սուտ խոստումներով, խոստացել էր 800 միլիոն դոլար ներդրումներ բերել Հայաստան։ Անցել է մեկ տարի, և ինչպես հայտնի ասացվածքում է՝ «վատ պարողին ....... են խանգարում», այնպես էլ ՀՀ-ում Նիկոլին սկզբում խանգարում էին վատ ապրելու համար պետական ռեկետը, փայ մտնողները, այնուհետև ՀՀԿ, հետո ստվերը, հիմա ՀԴՄ։ Ստացվում է, որ այս շինծու պատմության մեջ, որ նախկինում վատ էր, որովհետև իշխանությունն էր վատը, հիմա ամեն ինչ վատ է, որովհետև ժողովուրդն է մեղավոր։
Որպես տնտեսագետ ասեմ՝ պարոն Փաշինյա՛ն, մեղավորությունը ձեր գլխում է։
Տնտեսական հեղափոխության հակառակ կողմը

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից