Քաղաքական

24.04.2019 18:19

Միհրան Պողոսյանը ՌԴ-ից քաղաքական ապաստան է խնդրել

Միհրան Պողոսյանը ՌԴ-ից քաղաքական ապաստան է խնդրել

ԴԱՀԿ նախկին ղեկավար և ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, ով օրերս ձերբակալվել էր ՌԴ իրավապահների կողմից, ՌԴ-ից քաղաքական ապաստան է խնդրել։

«Դիմումն արդեն ներկայացվել է: Որոշումը կայացնում է Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր հանձնաժողովը: Դրա պատճառները, իմ կարծիքով, կան: Միհրան Պողոսյանը քաղաքական հողի վրա հալածվում է իր հայրենիքում»,-այդ մասին «Руна» պարբերականին ասել է Միհրան Պողոսյանի փաստաբան Միխաիլ Յամչիստկին։

Նշենք, որ Հայաստանի Գլխավոր դատախազությունը դիմել է Ռուսաստանի իրավապահ մարմիններին՝ խնդրելով Պողոսյանին հանձնել հայրենիք Միհրան Պողոսյանը մեղադրվում է բյուջետային միջոցների յուրացման, պաշտոնի չարաշահման եւ նրա անունը հայտնվում է Պանամայի օֆշորային սկանդալներում:

Աղբյուրը՝ armdaily.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։