Երվանդ Բոզոյան. «Հայ–թուրքական գործընթացն արդեն թևակոխել է բավական ողբերգական փուլ»
-Հայ-թուրքական գործընթացն արդեն թևակոխել է բավական ողբերգական փուլ,-«Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանն ու ավելացրել, թե բոլորի համար էլ ակնհայտ է, որ այդ գործընթացը կանգ է առել։-Ցեղասպանության ճանաչման հարցն էլ փորձ է Թուրքիայի վրա լրացուցիչ ճնշումներ գործադրելու, որ այնուամենայիվ Թուրքիան վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները։
Թուրքիան մատնանշում է այն կետը, որից հետո այդ գործընթացում առաջխաղացում կլինի, այն է՝ արցախյան հարցը.
-Բնականաբար, հայկական կողմն այս խնդրում չի կարող գնալ էական զիջումների, որովհետև դա կսպառնա ոչ միայն ԼՂ-ի, այլ նաև հայկական կողմի անվտանգությանը։
Քաղաքագետը կարծիք է հայտնել, որ միակ կողմը, որն այս գործընթացից փաստացի տուժում է, հայկականն է։
Արձագանքելով Ե. Բոզոյանին՝ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ասել է, թե այդքան կտրական գնահատականներին կողմ չէ.
-Չեմ կարծում, թե կարող ենք ասել, որ Հայաստանն արդեն տուժած է դուրս եկել գործընթացից։ Եվրոպական տարբեր երկրներում Ցեղասպանության հարցի օրակարգ մտցնելը, ճանաչումը կամ կանխատեսելի ճանաչումը քաղաքակիրթ աշխարհի յուրահատուկ «մեսիջներից» է՝ ուղղված Թուրքիային։

7or.am