Լրահոս

24.04.2019 16:24

Հիշելը պարտադիր է անցյալի սխալները չկրկնելու համար. ԵԺԿ նախագահ

Հիշելը պարտադիր է անցյալի սխալները չկրկնելու համար. ԵԺԿ նախագահ

Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ժոզեֆ Դոլը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում, որում ասված է.

«Այսօր, երբ մենք հիշում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին եւ իմ մտքերն ու աղոթքները նրանց հետ են։ Հիշելը պարտադիր է ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու համար բոլոր նրանց, ովքեր կորցրեցին իրենց կյանքը, ընտանիքներն ու տները, այլեւ անցյալի սխալները չկրկնելու համար։

Սա է պատճառը, որ դեռեւս 2015 թվականի մարտին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Եվրպական Ժողովրդական կուսակցությունը «Հայոց ցեղասպանությունը եւ եվրոպական արժեքները» բանաձեւ ընդունեց»։

Ժոզեֆ Դոլը գրառմանը կցել է ԵԺԿ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հայտարարությունը, որն ընդունվել է 2015 թվականի մարտի 3-ին:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։