Քաղաքական

24.04.2019 14:47

«1915թ. ապրիլի 24-ը վշտի օր է, որը մեր երկրում մշտապես ընկալվում է որպես սեփական ցավ». Սոլովյով

«1915թ. ապրիլի 24-ը վշտի օր է, որը մեր երկրում մշտապես ընկալվում է որպես սեփական ցավ». Սոլովյով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայ ժողովրդի ցեղասպանությունն անվանել է «մարդկության պատմության մեջ ամենասարսափելի եւ դրամատիկ իրադարձություններից մեկը»: 1915 թվականի ապրիլի 24-ը վշտի օր է, որը կապված է մարդկության պատմության մեջ ամենասարսափելի եւ դրամատիկ իրադարձություններից մեկի՝ հայ ժողովրդի ցեղասպանության հետ: Այս մասին Instagram-ի իր էջում նշել է հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը:

«Հարյուրամյակ անց մենք խոնարհվում ենք այս ողբերգության բոլոր զոհերի հիշատակի առաջ, որը մեր երկրում մշտապես ընկալել են որպես սեփական ցավ եւ վիշտ: Ռուսաստանի դիրքորոշումը եղել եւ մնում է օբյեկտիվ ու հետեւողական. ազգային պատկանելության հիմքով զանգվածային բնաջնջումը չի կարող արդարացում ունենալ: Միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի նման չարագործությունները երբեք եւ ոչ մի տեղ չկրկնվեն: Հայ եւ այլ ժողովուրդների նոր սերունդները պետք է ապրեն խաղաղության եւ համերաշխության մեջ՝ ծանոթ չլինելով սարսափներին, որոնց հանգեցնում են կրոնական թշնամանքի հրահրումը, ագրեսիվ ազգայնականությունը եւ այլատյացությունը: Եղբայրական Հայաստանին, Ռուսաստանում բնակվող բոլոր հայերին մաղթում եմ բարիք, խաղաղություն եւ բարեկեցություն: Հավերժ հիշատակ զոհվածներին»,- նշել է Սոլովյովը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։