Քաղաքական

24.04.2019 12:21

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների անհրաժեշտություն չեմ տեսնում. ՍԴ նախագահ

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների անհրաժեշտություն չեմ տեսնում. ՍԴ նախագահ

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների անհրաժեշտություն չեմ տեսնում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:

Դիտարկմանը, որ շատերը նշում են, որ գործող «ռեյտինգային» համակարգը ապաքաղաքականացնում է ընտրությունները, Հրայր Թովմասյանն արձագանքեց. «Երկու համակարգերն էլ ունեն թերություններ, եւ մեծամասնականը, եւ համամասնականը: Մեծամասնականի դեպքում առաջնությունը տրվում է թեկնածուին, միգուցե երկրորդ տեղ է մղվում նրա կուսակցական պատկանելիությունը, իսկ համամասնականի դեպքում առաջանում է մեծ անջրպետ ընտրվածների եւ ընտրողների միջեւ: Գործող համակարգը փորձել է այդ խնդիրը լուծել: Որ մի կողմից այդ կապը լինի, մյուս կողմից քաղաքական բաղադրիչը մեծ լինի: Սպասեք մի փոքր, մեկ ընտրությունով չի կարելի ընտրական համակարգին գնահատական տալ»:

Նա նաեւ չհամաձայնեց դիտարկմանը, որ Սահմանադրությունը Սերժ Սարգսյանի համար էր գրվել:

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։