Կարծիք

24.04.2019 10:12


Հայաստանի մեկամյա իշխանությունը փաստացիորեն մոռացել, արհամարհել է թե՛ այսօրվա խորհուրդը, թե՛ հայ ժողովրդի մեծագույն խնդիրն ու ցավը

Հայաստանի մեկամյա իշխանությունը փաստացիորեն մոռացել, արհամարհել է թե՛ այսօրվա խորհուրդը, թե՛ հայ ժողովրդի մեծագույն խնդիրն ու ցավը

Մեծագույն խոնարհումս անմեղ նահատակներին՝ իրենց ժառանգներին՝ կյանք մեծագույն...

Քաղաքական քննարկումների շահարկման առիթ չդարձնելով՝ ցանկանում եմ փաստել՝ Հայաստանի մեկամյա իշխանությունը՝ քայլիշխանությունը, փաստացիորեն մոռացել, արհամարհել է թե՛ այսօրվա խորհուրդը, թե՛ հայ ժողովրդի մեծագույն խնդիրն ու ցավը՝ սա փաստ է։

Հիշում եմ՝ դպրոցական էի՝ կոտրված, բայց հպարտ էի՝ մեկ առ մեկ պետություններն ընդունում ու դատապարտում էին Օսմանյան Կայսրության մեծագույն ոճրագործությունը մեր ու աշխարհի հանդեպ։

Շնորհակալ եմ Հայ Դատով մտահոգ ամենքին՝ նախևառաջ առաջնորդող մեր առաջնորդներին, իսկ նորերին խնդրանք ու պահանջ՝ կա օր հիշատակի՝ օր Մեծ Եղեռնի՝ օր և ողբերգական ու սգալից. անկախ ամենից ու հանուն վերապրած հայ ժողովրդի՝ չստորադաս(վ)եք...

Հ.Գ. Արյունը ջո՜ւր. գործը կդառնա ջուր, արյունը՝ երբե՛ք...

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը