Կարծիք

24.04.2019 09:25


Պետությունների ղեկավարների հերթը Հայաստանի դռներին

Պետությունների ղեկավարների հերթը Հայաստանի դռներին

Երբ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Թագուհի Ղազարյանը հայտարարեց՝ «Աշխարհի բոլոր պետությունները պետք է նայեն մեր աչքերին և սովորեն ժողովրդավարություն», Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նայեց Թագուհի Ղազարյանի, ապա «Իմ քայլը» դաշինքի մյուս պատգամավորների աչքերին, ինքնաբերաբար ձեռքը առավ հեռախոսփողը և զանգեց գլխավոր դատավորին ու հրահանգեց.

֊Լսի՛, հես ա դատախազը Ջերեմի Քորբիի կալանքի սանկցիան է բերելու, դուխով կալանք կտաս։

Դատավորը այլայալված ասաց.
֊Տիկին Մեյ, մի հատ հիմքերը նայեմ։

Մեյը պատասխանեց.
֊Նայի հիմքերը, զանգի, բայց կալանքը ուզես-չուզես պիտի տաս:

֊Այո՛, լսում եմ տիկին Մեյ։ Ուղղակի կխնդրեի ասեիք, այդ ինչո՞ւ հանկարծ այսպիսի ժողովրդավարական փոփոխություն եք մտցնում։

֊Սըր, խնդրեմ կպատասխանեմ քո հարցին, բայց սա լինի վերջին հարցը, որ ինձ տալու ես։ Լսե՞լ ես՝ Հայաստան երկիր կա։

֊Ո՛չ։

֊Այ, վատ է որ չես լսել, որ լսած լինեիր, ավելորդ հարցեր չէիր տա։ Իսկ ես գիտեի Հայաստանի մասին, և երբ նայեցի այդ երկրի երիտասարդ ղեկավարների աչքեին, սովորեցի ժողովրդավարություն։

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը նայեց Նիկոլ Փաշինյանի աչքերին և ուրախացավ, իհարկե՝ շատ հարմար է ժողովրդավարության համար, երբ չկան արհմիություններ, և հրաման տվեց վերացնել արհիմություննները, ապա ստիպեց աշխատանքից դուրս գալու դիմում գրել բոլոր այն պետական ծառայողներին, ովքեր իրեն տեսնելիս ուսերը պարանոցից հետ չեն կարողանում տանել։

Այս նորությունները իմանալով՝ աշխարհի բոլոր պետությունների ղեկավարները հերթ են կանգնել նայելու «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների աչքերին։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը