Քաղաքական

24.04.2019 07:04

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցն է (տեսանյութ)

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցն է (տեսանյութ)

Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության մյուս բռնազավթված նահանգների հայ բնակչության զանգվածային տեղահանությունն ու բնաջնջումը 1914-1918թթ. Հայոց ցեղասպանության ամենամեծ ալիքն էր` Հայոց Մեծ Եղեռնը, որը կազմակերպեցին և իրականացրին Թուրքիայի կառավարող շրջանակները` երիտթուրքերը Առաջին համաշխարհային պատերազմի քողի ներքո:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թուրքական իշխանությունները հայկական վիլայեթներից ու Թուրքիայի հայաբնակ մյուս շրջաններից բռնի տեղահանեցին ու խոշտանգեցին ողջ արևմտահայությանը։ Զանգվածային կոտորածների ու տեղահանությունների զոհ դարձավ 1,5 մլն հայ։

Ցեղասպանության սկիզբն է համարվում 1915թ. ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 250 հայազգի մտավորականներ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։