Կոտայքի մարզպետը Ծաղկաձորի ճոպանուղին ՀԱՕԿ-ից հետ վերցնելու փաթեթ է պատրաստել
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Ծաղկաձորի ճոպանուղին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից հետ վերցնելու փաթեթ է պատրաստել, այն ներկայացնելու է Կառավարություն:
Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց մարզպետը՝ հավելելով, որ հիմա սպասում է, որ Դատախազությունը ճոպանուղում ուսումնասիրություններն ավարտի:
«Իմ մտահոգությունը նման ահռելի կարևորության ունեցող և լուրջ տուրիստական ինդուստրիայի օբյեկտի կառավարման արդյունավետության հետ է կապված: Օլիմպիական կոմիտեն ազգային է և իրավաբանական անձանց միավորում է, դա որևէ անձի կամ անհատի չի պատկանում, և ըստ այդմ, Ազգային օլիմպիական կոմիտեն, տնօրինելով ճոպանուղու նման կարևոր օբյեկտը, բնականաբար ճոպանուղուց գեներացվող շահույթները պետք է ըստ հավուր պատշաճի բաշխի նաև մեր տարածաշրջանում, տվյալ համայնքում և ընդհանրապես ենթակառուցվածքների զարգացման մեջ և չնպաստի մեկ կամ մի քանի անձանց անձնական շահերի սպասարկմանը»,-ասաց նա:
Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ ինքը տեղյակ չէ, թե Դատախազությունը Օլիմպիական կոմիտեում ուսումնասիրությունը երբ կավարտի, սակայն նշեց, որ երևի մոտ ժամանակներում, քանի որ ուսումնասիրությունները վաղուց էին սկսվել: