ԽՍՀՄ-ում այսօր՝ ապրիլի 22-ը, տոն էր՝ Լենինի ծննդյան օրը։ Եվ բացի պաշտոնական միջոցառումներից, ելույթներից ու բարի հիշողություններից՝ 70-ականներից սկսած՝ արդեն շատ քաղաքական անեկդոտներ էին նաև պտտվում հանրության շրջանում․
«ԽՍՀՄ բոլոր կահույքի գործարաններին պլան է իջեցված երեքտեղանի մահճակալների զանգվածային արտադրության՝ Լենինը միշտ մեզ հետ է»։
***
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ-2
ԽՍՀՄ տարիներին ամենաշուքով նշվող տոնը նոյեմբերի 7-ն էր՝ Հոկտեմբերյան հեղափոխության օրը։ Մենք էլ ուրախ էինք, որ երկու օր՝ 7-ին և 8-ին, ազատ էինք ու նաև անեկդոտներ էինք պատմում․
«Չուկչային հարցնում են․ -Ինչպիսի՞ զգացումներ ուներ չուկչան մինչ հեղափոխությունը, և ինչպիսի՞ զգացումներ ունի չուկչան հեղափոխությունից հետո։ Չուկչան պատասխանում է․ -Մինչ հեղափոխությունը չուկչան ուներ երկու զգացում՝ ցրտի և սովի։ Հեղափոխությունից հետո չուկչան ունի երեք զգացում՝ ցրտի, սովի և խորին բավարարվածության։
Հիշողություններ
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԽՍՀՄ-ում այսօր՝ ապրիլի 22-ը, տոն էր՝ Լենինի ծննդյան օրը։ Եվ բացի պաշտոնական միջոցառումներից, ելույթներից ու բարի հիշողություններից՝ 70-ականներից սկսած՝ արդեն շատ քաղաքական անեկդոտներ էին նաև պտտվում հանրության շրջանում․
«ԽՍՀՄ բոլոր կահույքի գործարաններին պլան է իջեցված երեքտեղանի մահճակալների զանգվածային արտադրության՝ Լենինը միշտ մեզ հետ է»։
***
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ-2
ԽՍՀՄ տարիներին ամենաշուքով նշվող տոնը նոյեմբերի 7-ն էր՝ Հոկտեմբերյան հեղափոխության օրը։ Մենք էլ ուրախ էինք, որ երկու օր՝ 7-ին և 8-ին, ազատ էինք ու նաև անեկդոտներ էինք պատմում․
«Չուկչային հարցնում են․
-Ինչպիսի՞ զգացումներ ուներ չուկչան մինչ հեղափոխությունը, և ինչպիսի՞ զգացումներ ունի չուկչան հեղափոխությունից հետո։
Չուկչան պատասխանում է․
-Մինչ հեղափոխությունը չուկչան ուներ երկու զգացում՝ ցրտի և սովի։ Հեղափոխությունից հետո չուկչան ունի երեք զգացում՝ ցրտի, սովի և խորին բավարարվածության։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից