Կարծիք

23.04.2019 15:25


Հայաստանի ԱԳՆ-ն համառորեն լռում է

Հայաստանի ԱԳՆ-ն համառորեն լռում է

Ամիսներ շարունակ բարձրաձայնում եմ այս հարցը, բայց ինչպես ցույց է տալիս այս մեկ տարին, լուրջ հարցերը Հայաստանի նոր իշխանություններին չեն հետաքրքրում:

Այսօր Ադրբեջանը հայտարարել է, որ Ադրբեջանի և Եվրամիության միջև ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագիրը կստորագրվի մայիսի 13-ին:

Հիշեցնեմ, որ այդ օրերին Բրյուսելում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված բարձր մակարդակի կոնֆերանս, որին մասնակցելու են ԵՄ և ԱլԳ երկրների ղեկավարները, այդ թվում՝ Հայաստանը:

Դեռ շաբաթներ առաջ մեր ԱԳՆ-ին հացեր էի ուղղել, որոնք այդպես էլ անպատասխան մնացին՝

1. Արդյոք Հայաստանի ԱԳՆ-ն հետևո՞ւմ է ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներին:

2. Արդյոք այդ համաձայնագրում Արցախին վերաբերող ձևակերպումները բավարարո՞ւմ են Հայաստանին և համադրելի՞ են ԵՄ-Հայաստան համաձայնագրում ամրագրված դրույթների հետ:

Չեմ ուզում առաջ ընկնել և տալ գնահատականներ, բայց Աստված մի արասցե, եթե Նիկոլ Փաշինյանի ձախողումների շարքում արձանագրենք այս մեկը նույնպես...

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը