Քաղաքական

23.04.2019 15:07


«Սա պարզապես խայտառակություն է». Երևանի ավագանու նիստում ընդմիջումից հետո քվորում չկար

«Սա պարզապես խայտառակություն է». Երևանի ավագանու նիստում ընդմիջումից հետո քվորում չկար

Երեւանի ավագանու այսօրվա՝ ապրիլի 23-ի նիստում ընդմիջումից հետո քվորում չկար: Քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ քանի որ չկա քվորում, կես ժամից եւս մեկ անգամ կփորձեն շարունակել ավագանու նիստը:

Այս առնչությամբ, ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Facebook-ի իր էջում գրել է. «57 հոգանոց մեծամասնությունը հարկ չհամարեց գոնե ներկայություն ապահովել: Սա պարզապես խայտառակություն է. նիստը չի կայանում քվորում չունենալու պատճառով»:

Ավելի ուշ հնարավոր եղավ քվորում ապահովել եւ նիստը շարունակվեց:

Հիշեցնենք, որ ավագանու օրակարգում ի սկզբանե 16 հարց կար, քննարկվելու էր «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու եւ դրա կանոնադրությունը հաստատելու մասին հարցը:

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը