Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես ներկայացրեց իր ծրագիրն Արցախի հարցով (տեսանյութ)
Փաշինյանը հանդիպել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին ու պաշտոնապես ներկայացրել իր ծրագիրն Արցախի հարցով։ Ծրագիրն այդ ... ծրագրի բացակայությունն է։
Փաշինյանը ևս մեկ անգամ հաստատեց, որ իր ներքին ու արտաքին քաղաքականությունն իրականացնում է առավելագույն լիազորությունների ու գրեթե զրոյական պատասխանատվության մոդելով։ Որտեղ կա լիազորություն, նա առաջ է քաշում միանձնյա որոշումներ կայացնելու իր իրավունքների մասին հիմնավորումները։ Իսկ որտեղ կա պատասխանատվություն և բարդ որոշումներ կայացնելու հարց, նա մեծահոգաբար պատասխանատվությունը դնում է հպարտ քաղաքացիների վրա։
Վարչապետ դառնալուն պես նա հայտարարեց, որ չի կարող բանակցել Արցախի անունից, և որ բանակցային սեղանի շուրջ Արցախին պետք է ներկայացնի արցախցիների ընտրած իշխանությունը։
Արցախը բանակցություններին ուղղակիորեն չի մասնակցում։ Դա անում է Փաշինյանը, ընդ որում՝ չունենալով կամ հրապարակավ չհայտնելով հակամարտության կարգավորման իր տեսլականի մասին։
Փաշինյանը խուսափում է տեսակետ հայտնելուց կամ չունի տեսակետ։ Երկու դեպքում էլ վատ է, քանզի նա արդեն մտել է բովանդակային բանակցությունների մեջ՝ չունենալով բովանդակային մոտեցում հարցի վերաբերյալ կամ հանրությանը չներկայացնելով իր պատկերացումները։
ԵՊՀ–ում կայացած հանդիպման ժամանակ Արցախի թեմայով նրա հնչեցրած միտքը նույն սերիայից էր. սեփական տեսակետի բացակայություն և պատասխանատվությունից խուսափելու քաղաքականություն։
«Մենք՝ որպես ազգ և պետություն, պետք է հստակ ձևակերպենք, թե ինչպես ենք պատկերացնում Ղարաբաղի հարցի լուծումը։ ... Երբ որ դուք բոլորդ ինձ ուղարկում եք Ղարաբաղի հարցը լուծելու, բանակցելու, դուք ինձ մի հատ թուղթ չեք տալիս, միանգամից չեք ասում, ա՛յ, կգնաս Ղարաբաղի հարցը կլուծես էսպես։ Ա՛յ, է՛ս չկա։ ... Էսօր հայ հանրությունը Հայաստանի վարչապետին չի ասել՝ գնա՛ բանակցությունների, էս էլ քեզ թուղթը, կարդա՛, պատմի՛ր, անգի՛ր արա ու կգնաս այ սենց կլուծես հարցը»,– հայտարարեց ժողովրդի վարչապետը՝ զուգահեռաբար այլ տիպի հարցադրումներ հնչեցնելով հակամարտության կարգավորման թեմայով ու այդպես էլ չներկայացնելով սեփական տեսակետը (տե՛ս կից տեսանյութը)։
Փաշինյանը դիմել է Հանրային խորհրդին, որպեսզի ստանա Արցախի խնդրի կարգավորման տեսակետ։
Լավ է, իհարկե, որ Փաշինյանը տեսակետներ է փորձում ստանալ ու նաև հանրային դիսկուրս է խրախուսում Արցախի հարցով, բայց դրան զուգահեռ՝ նա գոնե իր սկզբունքները և, այսպես կոչված, կարմիր գծերը պետք է ներկայացնի, քանզի թիվ մեկ պատասխանատվությունն իրենն է։
Հանրությունը քննարկումների դաշտ է մտնում քաղաքական էլիտաների նախաձեռնությամբ։ Փաշինյանի պարագայում առկա է փախուստ պատասխանատվությունից ու տեսակետ հայտնելուց։ Նա ոչ թե քննարկում է նախաձեռնում այդ կարևորագույն թեմայով, այլ քննարկումը գցում է բոլորի վրա ու փախչում։
Մի ժամանակ նա հայտարարում էր, որ Արցախի հարցով հենց որ փաթեթ լինի, ինքն այդ առաջարկները կբերի «հայկական Ագորա» ու փաստացի հրապարակում հավաքվածների բղավոցներով կորոշի Արցախի հարցը։ Հետո ասաց, որ հակամարտության կարգավորման առաջարկը կդնի հանրաքվեի, այն էլ՝ Հայաստանում (այսինքն, ստացվում է, որ ինքը՝ որպես ՀՀ վարչապետ, չի վերցնում պատասխանատվություն՝ հիմնավորելով, որ արցախցի չէ, այլ իջևանցի, իսկ ահա ՀՀ քաղաքացիների վրա պատասխանատվությունը թողնելուն կողմ է)։ Հիմա էլ ասում է՝ թղթի վրա գրած տվեք, թե ինչ եք ուզում, գնամ բանակցեմ։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ դեմագոգիա ու լիակատար անպատասխանատվություն։
Ինչպես որ տնտեսական հեղափոխության պատասխանատու է նշանակվել ՀԴՄ կտրոն պահանջող սպառողը, ինչպես որ աղքատության վերացումը թողնվել է սեփական գլխում այն հաղթահարողների վրա, այնպես էլ Արցախի հարցի պատասխանատու են նշանակվել բոլորը, բացի վարչապետից։ Ինքն ամենածանր գործի վրա է. ապահովում է «թավշյա հեղափոխության» տեսարանային մասն ու անվերջանալի ֆեյսբուքյան «լայվերը»։

Կորյուն Մանուկյան