«Քաղաքապետարանի ամբողջ անձնակազմը եռամսյակային պարգևավճարներ կստանա». Մարության
Լինելու են եռամսյակային պարգեւավճարներ ամբողջ անձնակազմի համար, բնականաբար, բացի քաղաքապետից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ կատակով հաելելով՝ «և բացի ավագանուց»:
«Մեր անձնակազմին արդեն տեղյակ եմ պահել, նաեւ մեր ավագանու անդամներին կուզեի տեղյակ պահել, որ լինելու են եռամսյակային պարգեւավճարներ ամբողջ անձնակազմի համար: Հետագայում կքննարկենք նաեւ աշխատավարձերի բարձրացման հարցը: Բայց առաջնահերթ այս եռամսյակի համար անձնակազմը բառի բուն իմաստով գիշեր-ցերեկ աշխատել է, 3-4 անգամ ավելի աշխատանք է կատարել, քան անցած տարի այս ժամանակ եւ պետք է իր աշխատանքի, նվիրվածության համար պարգեւատրվի»,- ասաց քաղաքապետը:
Պարգեւավճարների թեմայի վերաբերյալ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց, որ կեղծ լուրեր են տարածում, թե մենք դեմ ենք պարգեւավճարներին.
«Թող որեւէ մեկը չտարածի տեղեկություններ, թե, իբր, «Լույս» խմբակցությունը դեմ է, որ պարգեւավճարներ, ֆինանսական օժանդակություն տրամադրվի քաղաքապետարանի աշխատակիցներին»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենք դեմ են եղել Ամանորից առաջ տրված պարգեւավճարներին այն պատճառով, որ դրանք տրվել են նաեւ մարդկանց, որոնք 2-3 ամիս են աշխատել, նաեւ այն պատճառով, որ դա գաղտնի է պահվել, չի հրապարակվել:

Աղբյուրը՝ news.am