Կարծիք

23.04.2019 14:00


Էդքան խոսում ես, որ ի՞նչ անես

Էդքան խոսում ես, որ ի՞նչ անես

Էս մարդը (Հայաստանի ոչ բարով վարչապետ Նիկոլ Փաշինյանը, էլի) բացի նրանից, որ տարրական պատկերացում չունի արդյունավետ կառավարման մասին, իրավիճակը չի վերահսկում ու չգիտի` ինչ անել, ումով եւ ինչպես, դեռ մի բան էլ` տառապում է լեզվական քրոնիկ «փորլուծությամբ»։

Մի տարի է` խոսում է, խոսում է, խոսում, ու չի հոգնում. միակ բանը, որ անում է «հավեսով» («դուխով») եւ գործնականում անընդմեջ, խոսելն է` ուղեղներ լվանալը։ Պատեհ-անպատեհ խոսում է ԱԺ ամբիոնից` որեւէ նոր բան չասելով։ Հետո, որպես կանոն, պատասխանում է լրագրողների հարցերին` հաստատելով ու վերահաստատելով այն, ինչ արդեն ասել էր։

Կառավարության նիստերում խոսում է ու խոսում... Նեղն ընկնելու դեպքում շտապ ասուլիս է հրավիրում, էլի մի երեք-չորս ժամ խոսում, խոսում, խոսում, ու չի կշտանում...

Այդքանը քիչ համարելով` ժամանակ առ ժամանակ վիրտուալ ասուլիսներ է կազմակերպում ու պատասխանում ՖԲ օգտատերերի եւ ֆեյքերի մանրակրկիտ մշակված, լայքերով ամրապնդված «ինքնաբուխ» հարցերին։ Հանպատրաստից ուղիղեթերային «միացումների»` լայվերի մասին արդեն չենք խոսում։

Հիմա էլ խոսելու նոր «ձեւաչափ» է գտել` հանդիպել ուսանողների հետ, պատասխանել պատվիրված հարցերին ու ոչինչ չասել։
Այդ «ձեւաչափի» շրջանակում էլ գնացել էր համալսարան` եւս մեկ անգամ ավետելու, խեղդվողների փրկությունը խեղդվողների գործն է. հույսներդ կտրեք` ինքը եւ իր թրաշամանուկները ոչ մի բանի համար պատասխանատու չեն, երբեք չեն եղել ու չեն լինելու...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը