Մեկ տարի է՝ ինչո՞ւ էիք ջուր ծեծում առանց Վարդուշի, Գուգոյի, Մնջոյի ու Բղդոյի
Հիմա ե՞րբ ենք երեք միլիոն վարչապետներով, նախագահներով, նախարարներով, գեներալներով հավաքվում ու քննարկում Արցախի հարցը... Այդ հարցի քաղաքական, դիվանագիտական, անվտանգության, ազգապահպանական, բարոյահոգեբանական բարդ, դժվար, նրբագույն, լուրջ խնդիրներով հանդերձ... Մեր հարևան Վարդուշը, կողքի շենքի սվարչիկ Գուգոն և խադավիկ Մնջոն այսօր անհանգստացած, իրենց տեսլականներով, դիվանագիտական, ռազմագիտական նրբագույն գաղտնիքներով էին կիսվում...Դե, տաքսիստ Բղդոյի մասին չեմ ասում՝ նա իր կոլեգաների նման հանրագիտակ ու քաղաքագետ է...Մնում է՝ օրը որոշենք ու քվեարկենք... Բա մեկ տարի է՝ ինչո՞ւ էիք ջուր ծեծում առանց Վարդուշի, Գուգոյի, Մնջոյի ու Բղդոյի?...Հը?...
Մեկ տարի է՝ ինչո՞ւ էիք ջուր ծեծում առանց Վարդուշի, Գուգոյի, Մնջոյի ու Բղդոյի
Հիմա ե՞րբ ենք երեք միլիոն վարչապետներով, նախագահներով, նախարարներով, գեներալներով հավաքվում ու քննարկում Արցախի հարցը... Այդ հարցի քաղաքական, դիվանագիտական, անվտանգության, ազգապահպանական, բարոյահոգեբանական բարդ, դժվար, նրբագույն, լուրջ խնդիրներով հանդերձ...
Մեր հարևան Վարդուշը, կողքի շենքի սվարչիկ Գուգոն և խադավիկ Մնջոն այսօր անհանգստացած, իրենց տեսլականներով, դիվանագիտական, ռազմագիտական նրբագույն գաղտնիքներով էին կիսվում...Դե, տաքսիստ Բղդոյի մասին չեմ ասում՝ նա իր կոլեգաների նման հանրագիտակ ու քաղաքագետ է...Մնում է՝ օրը որոշենք ու քվեարկենք...
Բա մեկ տարի է՝ ինչո՞ւ էիք ջուր ծեծում առանց Վարդուշի, Գուգոյի, Մնջոյի ու Բղդոյի?...Հը?...
Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից