Լրահոս

23.04.2019 12:42

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում

Ապրիլի 23-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևելյան 4-6 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 24-27-ն աստիճանաբար ցերեկը կբարձրանա 10-12 աստիճանով։

Երևան քաղաքում

Ապրիլի 23-ի ցերեկը, 24-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի ապրիլի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 32.00C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -1.80C (1993 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 13.90C

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։