Կարծիք

23.04.2019 12:25


Քաղաքացու օրը գունազարդվածների մերկ շքերթներ չե՞ն կազմակերպելու…

Քաղաքացու օրը գունազարդվածների մերկ շքերթներ չե՞ն կազմակերպելու…

Ասում են՝ Քաղաքացու օրը սիմվոլիկ կարգով ճանապարհներ են փակելու...
Իսկ հետաքրքիր է՝ ՀՀ հպարտ քաղաքացիները մարիխուանա չե՞ն ծխելու, աղանդավորական աղոթքներ չե՞ն արտասանելու, գունազարդվածների մերկ շքերթներ չե՞ն կազմակերպելու…
Կոկորդիլոսների ցուցադրական թռիչքներ, տափակ մտքերի, «բլթոցների», հաթաթաների, սուտասելուկների, սիգնալիստների, արագաչափերը ներքնաշորով արագ փակելու, աղբամաններով բարիկադներ սարքելու, պատգամավորական «ռազբորկաների», ասֆալտին պառկեցնելու, պատին ծեփելու մրցույթներ չե՞ն լինելու…Հետաքրքիր կլինի՝ նաև ԱԺ-ի մոտ էլ հավաքվեք, տեսնենք՝ ինչքան մարդ կգա, ու պատգամավորներին ցուցադրական շանտաժ արեք…
Հա, մոռացա…Գըմփ-գըմփ հու-ի ցուցադրական ելույթնե՞ր…Հը՞…

***

Հիմա Հովհաննես Թումանյանը, Ղազարոս Աղայանն իրենց գերեզմաններում շուռումուռ են գալիս. նրանք չէի պատկերացնի, որ ՀՀ նոր իշխանությունները հեքիաթներ հորինելու վարպետությամբ, երևակայության մտքի թռիչքներով կգերազանցեն իրենց...
«Սուտլիկ որսկան»-ի Հադին, Հյուդին, Չատին, մի կոտ ոսկուն տիրանալու համար պայքարող սուտասաններն էլ են զարմացած ու իրենց պարտությունից զայրացած...

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը