Ախալքալաքում կայացել է «Ջավախք» ժողովրդական շարժման համաժողովը
2010թ. մարտի 27-ին Ախալքալաքում կայացավ «Ջավախք» ժողովրդական շարժման համաժողովը, որին մասնակցեցին կառույցի 200-ից ավել նախկին և ներկա անդամներ, Ջավախքում գործող այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ջավախքահայ հասարակական գործիչներ:
Հաշվետու զեկույցով հանդես եկավ ,Ջավախքե ժողովրդական շարժման նախագահ Նորիկ Կարապետյանը: Ելույթ ունեցան նաև կառուցի անդամներ Ստեփան Հակոբյանը, Վահագն Հակոբյանը, ,Ջավախքի մտավորականների միությանե նախագահ Ազատ Շիպակցյանը և այլոք:
Ելույթ ունեցողները խոսեցին ջավախքահայության առջև ներկայումս ծառացած հիմնախնդիրների, հայ բնակչության նկատմամբ վրացական կենտրոնական իշխանությունների խտրական քաղաքականության առանձին դրևսևորումների և այլ հարցերի մասին: Հատուկ անդրադարձ կատավրվեց Վրաստանում ս.թ. մայիսի 30-ին նախատեսված ՏԻՄ ընտրություններին և դրանց ջավախքահայության շահերը ներկայացնող հասարակական-քաղաքական ուժերի մասնակցությանը:
Համաժողովի ավարտին մասնակիցներն ընդունեցին հայտարարություն, որի ամբողջական տեքստը ներկայացնում ենք ստորև:
Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանում համախումբ բնակվող հայության առջև այսօր ծառացած են մի շարք քաղաքական, լեզվական, կրթա-մշակութային, կրոնական և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներ, որոնց գերակշիռ մասը կենտրոնական իշխանությունների խտրական քաղաքականության արդյունք են:
Խնդիրներից առավել կարևոր ենք համարում հետևյալները.
1. Հայերի համախումբ բնակության տարածաշրջանների տեղական ինքնակառավարման մարմինները փաստացի զրկված են օրենքով իրենց վերապահված լիազորությունների իրականացումից. նրանց գործունեությունը, ինչպես նաև հայության հանրային-քաղաքական կյանքն ընդհանրապես, կառավարվում և ուղղորդվում է ուժային կառույցների կողմից:
2.Վրաստանի իշխանությունները օրենսդրական և այլ միջոցներով պարտադրում են տարածաշրջանի հայությանը հանրային գործունեության բոլոր ոլորտներում (ինքնակառավարման մարմիններ, գործավարություն, վարչարարություն, կրթական համակարգ և այլն) օգտագործել բացառապես վրացերենը,
3.Վարչական և այլ մարմիններում, կրթա-մշակութային հաստատություններում աշխատանքի ընդունվելը փոխկապակցված է վրացերենի իմացությանը, որին ջավախքահայության մեծամասնությունը օբյեկտիվ պատճառներով լավ չի տիրապետում: Այդ չիմացությունը և դրանից բխող աշխատանքից հեռացնելու սպառնալիքը իշխանությունների կողմից օգտագործվում է որպես ջավախքահայության ճնշման լրացուցիչ լծակ:
4. Հայ Առաքելական Եկեղեցին Վրաստանում չունի իրավական կարգավիճակ, իշխանությունները չեն վերադարձնում խորհրդային իշխանության տարիներին բռնագրավված հայկական տաճարները:
5.Երկրի օրենսդրությամբ արգելվում է ստեղծել տարածաշրջանային հիմքի վրա քաղաքական կազմակերպություններ, ինչի պատճառով Ախալքալաքում գործող ,Վիրքե կուսակցությունը չի գրանցվում, ինչը զրկում է հայ բնակչության շահերը ներկայացնող այդ ուժին երկրի հասարակական-քաղաքական կյանքին մասնակցելու իրավունքից:
6.Ջավախքահայության նկատմամբ կենտրոնական իշխանությունների քաղաքականությունը վերջին ժամանակներին ընդունել է հայաբնակ շրջաններում հասարակական-քաղաքական ակտիվության դրսևորումները արմատախիլ անելու ուղղվածություն: 2007 թվականից առ այսօր ուժային կառույցների ուղղակի և անուղղակի ճնշումների, սպառնալիքների, շինծու քրեական գործեր հարուցելու և հեռակա դատավարություններ անցկացնելու հետևանքով իրենց հայրենիքն են լքել և/կամ քաղաքական գործունեությունն են դադարեցրել տասնյակ ջավախքահայ ակտիվիստներ:
Ջավախքահայության խնդիրներին լուծում տալը ուղղակիորեն բխում է Վրաստանի կողմից մարդու և էթնիկական փոքրամասնությունների պաշտպանության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորություններից: Դրանից ելնելով՝ Վրաստանին դաշնակից և գործընկեր պետությունները, բազմաթիվ հեղինակավոր միջազգային կազմակերպություններ հորդորում են իշխանություններին դադարեցնել հալածանքները, վերադարձնել հայկական տաճարները և գրանցել Հայ Առաքելական Եկեղեցին, վերացնել լեզվի հիմքի վրա խտրականությունը և թույլ տալ հայերի համախումբ բնակության շրջանների կառավարման մարմիններում հայերենի օգտագործումը, վերացնել ազգային փոքրամասնությունների համարժեք քաղաքական ներկայացվածությունը խոչընդոտող օրենսադրական և գործնական արգելքները:
Մենք՝ «Ջավախք» ժողովրդական շարժման համաժողովի մասնակիցներս, կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին երկխոսության և հանդուրժողականության մթնոլորտում ժողովրդավարական սկզբունքների, մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության նորմերի տառից և ոգուց բխող լուծումներ տալ ջավախքահայությանը հուզող խնդիրներին, և մասնավորապես'
1.Դադարեցնել ջավախքահայ գործիչների նկատմամբ ծայր առած դատական հալածանքները և քաղաքական հետապնդումները, վերականգնել արդարությունը՝վերանայելով նրանց նկատմամբ ընդունված բոլոր ապօրինի դատական վճիռները, ազատ արձակել ջավախքահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանին,
2.Չխոչընդոտել տարածաշրջանի տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով իրենց վերապահված լիազորությունների իրականացմանը,
3.Վերացնել հանրային կյանքի բոլոր ոլորտներում հայերեն լեզվի օգտագործման նկատմամբ դրված արգելքը: Հայերենին տալ տարածաշրջանային լեզվի կարգավիճակ,
4.Արտոնել Ախալքալաքում հայերեն լեզվով ուսուցման հիմքի վրա հայ-վրացական պետական ԲՈՒՀ-ի հիմնադրումը,
5.Վրաստանում համապատասխան իրավական կարգավիճակ տալ Հայ Առաքելական Եկեղեցուն և վերադարձնել խորհրդային տարիներին բռնագրավված բոլոր հայկական տաճարները:
2010թ. մայիսի 30-ին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: «Ջավախք» ժողովրդական շարժումը, գիտակցելով, որ ինքնակառավարման մարմինները այն հիմնական ներկայացուցչական հարթակն է, որտեղ և որի միջոցով հայ բնակչությունը հնարավորություն ունի հետապնդել իր քաղաքական, լեզվական, կրթա-մշակութային ու սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը, կոչ է անում ջավախքահայությանն իր քվեն տալ այն ուժերին ու անհատներին, որոնք իրենց ծրագրերում կզետեղեն և գործնականում կհետապնդեն հայ բնակչության առջև ծառացած վերոնշյալ իրավունքների իրացման խնդիրը:
«Ջավախք» ժողովրդական շարժումը կոչ է անում Վրաստանի իշխանություններին չխոչընդոտել հայ բնակչության շահերը հետապնդող ուժերի ընտրություններին մասնակցությանը, ինչպես նաև երաշխավորել ազատ և արդար ընտրությունների անցկացումը:

«ՋԱՎԱԽՔ» ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ