Այսօր Նիկոլ Փաշինյանը հերթական ֆռցնոցին արեց: Այս անգամ Արցախյան հարցի հետ կապված: Ամեն ինչից խոսեց՝ բացի կոնկրետ հայեցակարգից:
Բա ասում էր Արցախի հարցում հայեցակարգ ունի, որը ո՛չ Լևոնի, ո՛չ Ռոբերտի, ո՛չ Սերժի հայեցակարգերի հետ կապ չունի: Բա ո՞ւր է էդ հայեցակարգը, Նիկո՛լ ջան: Պարզվեց՝ չկա հայեցակարգ:
Քայլողների հերոսը հերթական անգամ իրենից պատասխանատվությունը գցեց հանրության վրա:
Հ.Գ. Աղքատության պատճառը ժողովրդի ուղեղում է: Արցախյան հարցի լուծումը ևս... Բա դու ինչի՞ համար ես, այ ընկեր: Դու վարչապե՞տ ես, թե՞ ձրի խորհրդատու-փորձագետ:
***
Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ շանտաժի և սպառնալիքի ալիքի վրա իշխանազավթման առաջին փուլը: Սուտ խոստումների, կեղծիքի, շանտաժի միջոցով հնարավոր եղավ հասնել օրինական ընտրված վարչապետի հրաժարականին:
Հասարակությունը Էյֆորիայի տակ ցնծում էր, ինչպես ցնծում էր ֆրանսիական հասարակությունը Յակոբինյանների իշխանության հաստատելու կամ գերմանական հասարակությունը՝ նացիստական-հիտլերյան իշխանության հաստատման ժամանակ: Կարճ ժամանակ անց թե՛ Ֆրանիայում, և թե՛ Գերմանիայում ծափահարողները վերածվեցին ամենամոլի քննադատների:
Արդյոք Հայաստանը շահե՞ց, թե՞ կորցրեց այս հեղաշրջումից: Ե՛վ մեկ տարի առաջ և՛ այսօր վստահորեն կասեմ՝ կորցրեց: Եվ խնդիրը, ամենևին, իմ՝ ՀՀԿ-ական լինելու մեջ չէ:
• Նիկոլի իշխանությունը բաժանեց հասարակությունը սևերի և սպիտակների: • Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարից: • Արցախյան հերոսներին վարկաբեկեց: • Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահին, իմ կարծիքով, ապօրինաբար կալանավորեց: • Արցախյան հարցում հրաժարվեց Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի օրակարգից, իսկ փոխարենը՝ հրապարակ բերեց Դուշանբեի վերելակի անհասկանալի պայմանավորվածությունը: • Քաղաքական ընդդիմախոսներին ԱԱԾ-ով սպառնաց և աջ ու ձախ ասֆալտին փռելու կոչեր արեց: • Ազգային ժողովը անօրինական պաշարեց և դրանով խախտեց օրենսդիրի անկախության սկզբունքը: • Սուտ խոստումների շարանով խաբեց ժողովրդին: • Տնտեսական հեղափոխություն հայտարարեց, բայց, իրականում, տնտեսությունը ավելի գահավիժեց: • Ներդրումները կտրուկ նվազեցին: • Տեղի ունեցավ համատարած օպտիմալացում-կրճատում: • Գործարաններ փակվեցին: • Համատարած գնաճ տեղի ունեցավ: • Նիկոլի իշխանությունը կոռուպցիայից զերծ չէ: • Պարզ դարձավ, որ Նիկոլը կախարդական փայտիկ չունի:
Եվ ի վերջո, լռեց, երբ համասեռամոլության քարոզ իրականացվեց, և Ազգային ժողովի բարձր ամբիոնը դարձրեցին տրանսգենդերների քարոզի վայր:
Եվ վերջապես, հենց Փաշինյանը, հայտարարելով օտարեկրյա գործակալների առկայության մասին ու որևէ քայլ չկատարելով, ազդարարեց իր իշխանության քաղաքական անկարողության մասին:
Հ.Գ. Նիկոլի Հայաստանում կրկեսի ու տեսարանների պակաս չկա:
Հ.Հ.Գ. Պարգևատրումները վայելեցին տղերքը, հիմա հերթը տատիկ-պապիկների հաշվին 124 միլիոնանոց խրախճանքներինն է: Ահա և ձեր նոր Հայաստանը:
Այսօր Նիկոլ Փաշինյանը հերթական ֆռցնոցին արեց
Այսօր Նիկոլ Փաշինյանը հերթական ֆռցնոցին արեց: Այս անգամ Արցախյան հարցի հետ կապված: Ամեն ինչից խոսեց՝ բացի կոնկրետ հայեցակարգից:
Բա ասում էր Արցախի հարցում հայեցակարգ ունի, որը ո՛չ Լևոնի, ո՛չ Ռոբերտի, ո՛չ Սերժի հայեցակարգերի հետ կապ չունի:
Բա ո՞ւր է էդ հայեցակարգը, Նիկո՛լ ջան: Պարզվեց՝ չկա հայեցակարգ:
Քայլողների հերոսը հերթական անգամ իրենից պատասխանատվությունը գցեց հանրության վրա:
Հ.Գ.
Աղքատության պատճառը ժողովրդի ուղեղում է: Արցախյան հարցի լուծումը ևս...
Բա դու ինչի՞ համար ես, այ ընկեր: Դու վարչապե՞տ ես, թե՞ ձրի խորհրդատու-փորձագետ:
***
Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ շանտաժի և սպառնալիքի ալիքի վրա իշխանազավթման առաջին փուլը: Սուտ խոստումների, կեղծիքի, շանտաժի միջոցով հնարավոր եղավ հասնել օրինական ընտրված վարչապետի հրաժարականին:
Հասարակությունը Էյֆորիայի տակ ցնծում էր, ինչպես ցնծում էր ֆրանսիական հասարակությունը Յակոբինյանների իշխանության հաստատելու կամ գերմանական հասարակությունը՝ նացիստական-հիտլերյան իշխանության հաստատման ժամանակ:
Կարճ ժամանակ անց թե՛ Ֆրանիայում, և թե՛ Գերմանիայում ծափահարողները վերածվեցին ամենամոլի քննադատների:
Արդյոք Հայաստանը շահե՞ց, թե՞ կորցրեց այս հեղաշրջումից:
Ե՛վ մեկ տարի առաջ և՛ այսօր վստահորեն կասեմ՝ կորցրեց: Եվ խնդիրը, ամենևին, իմ՝ ՀՀԿ-ական լինելու մեջ չէ:
• Նիկոլի իշխանությունը բաժանեց հասարակությունը սևերի և սպիտակների:
• Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարից:
• Արցախյան հերոսներին վարկաբեկեց:
• Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահին, իմ կարծիքով, ապօրինաբար կալանավորեց:
• Արցախյան հարցում հրաժարվեց Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի օրակարգից, իսկ փոխարենը՝ հրապարակ բերեց Դուշանբեի վերելակի անհասկանալի պայմանավորվածությունը:
• Քաղաքական ընդդիմախոսներին ԱԱԾ-ով սպառնաց և աջ ու ձախ ասֆալտին փռելու կոչեր արեց:
• Ազգային ժողովը անօրինական պաշարեց և դրանով խախտեց օրենսդիրի անկախության սկզբունքը:
• Սուտ խոստումների շարանով խաբեց ժողովրդին:
• Տնտեսական հեղափոխություն հայտարարեց, բայց, իրականում, տնտեսությունը ավելի գահավիժեց:
• Ներդրումները կտրուկ նվազեցին:
• Տեղի ունեցավ համատարած օպտիմալացում-կրճատում:
• Գործարաններ փակվեցին:
• Համատարած գնաճ տեղի ունեցավ:
• Նիկոլի իշխանությունը կոռուպցիայից զերծ չէ:
• Պարզ դարձավ, որ Նիկոլը կախարդական փայտիկ չունի:
Եվ ի վերջո, լռեց, երբ համասեռամոլության քարոզ իրականացվեց, և Ազգային ժողովի բարձր ամբիոնը դարձրեցին տրանսգենդերների քարոզի վայր:
Եվ վերջապես, հենց Փաշինյանը, հայտարարելով օտարեկրյա գործակալների առկայության մասին ու որևէ քայլ չկատարելով, ազդարարեց իր իշխանության քաղաքական անկարողության մասին:
Հ.Գ.
Նիկոլի Հայաստանում կրկեսի ու տեսարանների պակաս չկա:
Հ.Հ.Գ.
Պարգևատրումները վայելեցին տղերքը, հիմա հերթը տատիկ-պապիկների հաշվին 124 միլիոնանոց խրախճանքներինն է:
Ահա և ձեր նոր Հայաստանը:
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից