Կարծիք

23.04.2019 09:17


Նիկո՛լ, դու մերժվելու ես և ընկնես Պորոշենկոյի օրը

Նիկո՛լ, դու մերժվելու ես և ընկնես Պորոշենկոյի օրը
Այս օրերին, ուկրաինական նախագահական ընտրությունների համատեքստում, շատերն են համեմատում Նիկոլին Վլադիմիր Զելենսկու հետ` ելնելով նրանց պոպուլիստական կերպարից: Բայց դա մոլորություն է: Իրականում Նիկոլը նման է Պորոշենկոյին:
Առաջին նմանությունն այն է, որ երկուսն էլ իշխանության են եկել մայդանի, այսինքն` փողոցային պայքարի արդյունքում:
Երկրորդ նմանությունը` Պորոշենկոյի մայդանի ժամանակ եղել է, պատկերավոր ասած, մարտի մեկ, այսինքն՝ բախում ոստիկանության և ցուցարարների միջև, որի հետևանքով զոհվել է հարյուրից ավելի մարդ: Ուկրաինական մարտի մեկը կապում էին Վիկտոր Յանուկովիչի հետ, և Պորոշենկոն, գալով իշխանության, խոստացավ բացահայտել դեպքը, սակայն ջրեց այն` մեջտեղից հանելով զոհերի մահվան հանգամանքներն ու իրական պատճառները: Ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես Նիկոլը` Հայաստանում է անում:
Երրորդ նմանությունը` Պորոշենկոն էլ իր երկրում էր սկսել հետապնդել խոշոր գործարարներին: Արդյունքում այդ գործարարներն Ուկրաինայից հանեցին իրենց փողերը, երկրի տնտեսությունը դադարեց զարգանալ, արտաքին՝ պարտքը մեծացավ:
Եվ վերջապես չորրորդ նմանությունն այն էր, որ Պորոշենկոն էլ էր իր ժողովրդին բաժանել սևի ու սպիտակի, հարձակվել էր եկեղեցու վրա, ազգի «չուզողներ», «չար ու նախանձ» էր հռչակել ռուսախոս ուկաինացիներին:
Մենք ականատես եղանք, թե ինչպես տապալվեց Պորոշենկոյի իշխանությունը: Նույնը լինելու է Նիկոլի հետ:
Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը