Կարծիք

23.04.2019 07:11


Ձեզ, հարգելի՛ իշխանավորներ, նման մանդատ ոչ ոք չի տվել

Ձեզ, հարգելի՛ իշխանավորներ, նման մանդատ ոչ ոք չի տվել

Քաղաքական իշխանությունը ստանձնած ուժի ներկայացուցիչները առիթը բաց չեն թողնում նշելու, որ իրենք ընդամենը ժողովրդի իշխանության իրականացնողներն են և գործում են նրանից ստացած մանդատի ուժով:

Որ իրենք ընդամենը իշխանությունը վերադարձրել են նրա իրական տիրոջը՝ ժողովրդին, և լոկ վերջինիս կամքի արտահայտողներն են: Պետք է խոստովանել, որ առաջին հայցքից այս ամենը շատ ազնիվ և համոզիչ է հնչում:

Վերջին օրերս իշխանական ուժի տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաներ, բացահայտ իրենց համերաշխությունն են արտահայտում «մարիխուանայի միջազգային օրը» (ասել կուզի՝ նարկոմանների օրը) նշող խմբի նախաձեռնությանը՝ դրանով իսկ նպաստելով մեր երիտասարդության շրջանում այդ չարիքի օգտագործման լեգալացման պահանջի նկատմամբ հանրության տոլերանտ վերաբերմունքի ձևավորմանը:

Ակամայից հարց է առաջանում՝ այդ տոնը նշելու կամ մարիխուանայի օգտագործումը լեգալացնելու մանդա՞տն էլ են մեր իշխանության ներկայացուցիչները ստացել ժողովրդից:

Թե՞ իշխանության որոշ ներկայացուցիչներ այս դեպքում ևս առաջնորդվում են «բա դրանք մարդ չե՞ն» թեզով:

Այո՛, միգուցե դրանք էլ են «մարդ», ինչպես մարդ են նաև գողերը, պոռնիկները և այլ հակահասարակական տարրերը, ուղակի նրանց կենսակերպը և հասարակական վարքագիծը խրախուսելու մանդատ ձեզ, հարգելի՛ իշխանավորներ, ոչ ոք չի տվել:

Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը