Լրահոս

22.04.2019 17:44

ԱԺ-ում քննարկված օրինագծով նախատեսվում է նյութական աջակցության տրամադրել Մարտի 1-ի տուժողներին

ԱԺ-ում քննարկված օրինագծով նախատեսվում է նյութական աջակցության տրամադրել Մարտի 1-ի տուժողներին

Ազգային ժողովը քննարկում է Մարտի 1-ի տուժողներին աջակցություն տրամադրելու իշխանական պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը:

«Սա միայն նյութական աջակցության նախագիծ չէ: Այսպիսով վերահաստատում ենք պետության դերը՝ որպես քաղաքացիների իրավունքների, ազատությունների եւ ժողովրդավարական արժեքների պաշտպան,-հայտարարեց նախագծի հեղինակ, Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը՝ հավելելով,-Ցավով պիտի արձանագրեմ, որ նախկին կառավարության կողմից ոչ բոլոր տուժածներն են ընկալվել որպես տուժած: Եղել է խիստ տարբերակված մոտեցում: Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ հարցումներիս ի պատասխան պատկան մարմիններից ստացել եմ տեղեկանք, որում պարզ երևում է այդ անարդար մոտեցումը»:

Փոխհատուցման չափն ու կարգը այս նախագծով սահմանված չեն: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պարզաբանեց, որ օրենքի ընդունումից հետո եռամսյա ժամկետում կառավարությունը պետք է քննարկի և հաստատի ընթացակարգը, իսկ տուժողները առաջակա երեք տարվա ընթացքում կարող են ներկայացնել համապատասխան փաստաթղթերը․ «Անհրաժեշտ է, որպեսզի իրավական որոշակիություն մտնի, թե երբ կարող է դիմումը ներկայացնել: Անձը կարող է կարգավիճակ ստանալ կամ կարգավիճակի փոփոխություն ստանալու հիմքով դիմելու իրավունք ստանալ այս երեք տարվա ընթացքում ցանկացած պահի»:

Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ մարտի 1-2-ին ծանր և միջին աստիճանի վնասվածք ստացել է 63 քաղաքացի, որոնց ինքնությունը հայտնի է: Տուժածների թվում կան նաև ոստիկաններ:

Իսկ Արտակ Զելնալյանը 187 թիվը նշեց՝ ընդգծելով, որ քննարկումների ընթացքում հնարավոր է նոր տեղեկություններ ի հայտ գան եւ դա փոխվի:

«Ոստիկանները նույնպես այն անձանց ցուցակում են ծանր և միջին վնասվածք: Հետևապես նրանք նույնպես կարող են դիմում ներկայացնել կառավարությանը՝ աջակցություն ստանալու համար»,-նշեց Լենա Նազարյանը:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։